close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլը «բացատրել է»՝ ինչպես է ընտրվել «Դոմինոն», այլ ոչ թե «Շաշկին» կամ «Նարդին»

Քաղաքական

24 Սեպտեմբերի 2021, 18:19
 Նիկոլը «բացատրել է»՝ ինչպես է ընտրվել «Դոմինոն», այլ ոչ թե «Շաշկին» կամ «Նարդին»

Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում, կազմակերպել է «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ն, պետական բյուջեից միջոցառումն իրականացնելու նպատակով միջոցներ չեն հատկացվել, և անհրաժեշտ գումարը «Դոմինո փրոդաքշնը» ներգրավել է մասնավոր հովանավորներից. ի պատասխան Yerkir.am-ի գրավոր հարցմանը՝ հայտնել են կառավարությունից:

Իսկ հարցին՝ ինչպե՞ս է տեղի ունեցել այդ կազմակերպության ընտրությունը, այսինքն՝ մրցույթ կազմակերպվե՞լ է, կառավարությունից տվել են առավել քան «տնավարի» պատասխան. «ՀՀ կառավարությունը վերը նշված ընկերությունից ստացել է միջոցառումն իրականացնելու ծրագիր, որն արժանացել է ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի հավանությանը»:

Կառավարության պատասխանից պարզորոշ է՝ որևէ մրցույթ չի եղել, և, եթե թարգմանենք պատասխանի այդ մասը՝ կստացվի հետևյալը՝ կառավարությունը ձևավորել էր պետական հանձնաժողով և, լուռ նստած, սպասում էր, թե ո՞վ կհիշի Անկախության տոնի մասին, կկազմի ծրագիր, կթակի իր դուռը: Մյուս կողմից՝ «Դոմինո փրոդաքշնը», գուշակելով, որ կառավարությունը սպասում է իր ծրագրին, կազմում է այն, դեռ ավելին՝ ընկնում է հովանավորների դռները, համոզում, դիզում 2  միլիոն դոլարից ավելի փող և այդ ամենը ներկայացնում կառավարությանը: Դե, կառավարությունն էլ, որ, նստած, չգիտեր՝ ինչ անել, աշխարհքով մին է լինում՝ տեսնելով «Դոմինո»-ի այդ հերոսական անակնկալը:  

Իսկ կառավարությունն ինքն իրեն կամ ինչ-որ մեկը կառավարությանը հարց տվե՞լ է, թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, մրցույթ չի հայտարարվել, որտեղ, միգուցե հայտնվեին օրինակ, «Նարդի», «Շաշկի» կամ «Շախմատ» ՍՊԸ-ները և ներկայացնեին ավելի հանճարեղ ծրագրեր՝ ավելի շատ դոնորների ներգրավելով, կամ հակառակը՝ ավելի քիչ գումարով կազմակերպվեր ավելի ներկայանալի միջոցառում: Դե, հավանաբար, այստեղ էլ կառավարությունն է փոխադարձաբար նայել սուրճի բաժակը և գուշակել, որ դժվար թե «Նարդին», «Շաշկին» կամ «Շախմատը» «Դոմինոյից» լավ բան ներկայացնեն, համ էլ կառավարությունը և, հատկապես, Փաշինյանի ընտանիքը, դատելով ջերմ լուսանկարներից, «Դոմինոն» ընկալում են որպես յուրային: Դե, ինչ իմանաս, թե «Նարդին», «Շաշկին» կամ «Շախմատը» ովքեր կլինեն, բա որ հանկարծ «ի նոցանե» լինեն, և հնարավոր չլինի հարկ եղած դեպքում «բաներ» պայմանավորվել:

Մի խոսքով՝ Նիկոլի հողատու կառավարության վարքագիծը տիպիկ սա է. «…ոտքերը բռնել ես դու, մորթել է Ավագը, մորթել է Պավլեն, ոտքերը բռնել է Զավենը: Լուծով հիվանդացել է Ռևազը, շնորհակալություն ասել է Սաքոն, կուշտ կերել է Բարսեղը…»: 

Վահե Սարգսյան

Երիտասարդները հարցեր ունեն
20 Հոկտեմբերի 2021, 21:24 Երիտասարդները հարցեր ունեն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica