close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԲՀԿ-ում ակտիվ կուսակցաշինական աշխատանքներ են ընթանում. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

24 Սեպտեմբերի 2021, 08:18
 ԲՀԿ-ում ակտիվ կուսակցաշինական աշխատանքներ են ընթանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում ակտիվ կուսակցաշինական աշխատանքներ են ընթանում, տարածքային գրասենյակներ են բացում: Չնայած կուսակցությունը չի մասնակցում հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին, սակայն լրջորեն պատրաստվում են նոյեմբեր-դեկտեմբերի ընտրություններին։

Վանաձորում, Ստեփանավանում թեկնածուներին որոշել են․ Ստեփանավանում ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավար Հարություն Ղարագյոզյանն է։ Իսկ հոկտեմբերին չմասնակցելու պատճառների մասին ասացին, որ ռեալ են գնահատել իրենց շանսերը եւ չեն ցանկացել օլիմպիական մասնակցություն ունենալ` ուղղակի մասնակցելու համար։

Կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արման Աբովյանը չբացեց փակագծերը․ «Կարող եմ ասել միանշանակ, որ քննարկումներ են ընթանում նոյեմբերյան եւ դեկտեմբերյան ընտրությունների հետ կապված, առայժմ հստակ որոշում չկա, բայց դրական քննարկումներ են ընթանում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Արտագաղթի ժամանակագրություն
23 Հոկտեմբերի 2021, 15:33 Արտագաղթի ժամանակագրություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica