close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս օրինագծում դրված է բացառապես քաղաքական հանգամանք. Աշոտ Սիմոնյանը՝ հիմնական զեկուցողին

Քաղաքական

22 Սեպտեմբերի 2021, 15:52
 Այս օրինագծում դրված է բացառապես քաղաքական հանգամանք. Աշոտ Սիմոնյանը՝ հիմնական զեկուցողին

«Այս օրինագծում բացառապես դրված է քաղաքական հանգամանք»,-կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը՝  «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ:

«Իրավամբ  քննարկում ենք ՀՀ և առհասարակ  հայ մարդուն, հայ հասարակությանը վերաբերող կարևորագույն օրենքի  փոփոխության նախագիծ , քննարկման ամբողջ տրամաբանությունն ու էությունը   հանրային շահը հասկանալն է : Կառավարության կողմից առաջարկվող օրինագծում  հանրային շահի գերակայություն, որպես այդպիսին, չնկատեցինք»,-ասաց պատգամավորը: Շարունակելով խոսքը Աշոտ Սիմոնյանն ընդգծեց.

«Իշխանության ներկայացուցիչները , պատգամավորները, հիմնավորելով շրջանային մոդելի  արդիականացումն ու դրական կողմերը , ամեն առիթ օգտագործում են, որ այնուամենայնիվ խոշորացման շրջանային  մոդելն ունի առավելություններ. ձեր  կողմից առաջարկված  հիմնավորումը գլխիվայր շուռ է տրված»,-նշեց Աշոտ Սիմոնյանը:

Պատգամավորը նկատեց, որ բոլոր այն համայնքներում, որտեղ համայնքների ղեկավարներն ունեցել են այլ քաղաքական հայացքներ,  հայտնվել են անցանկալի համայնքի ղեկավարների ցանկում.

«Սա հանրային շահ չէ,  սա տոտալ դիկտատուրա է»,-ընդգծեց Աշոտ Սիմոնյանը:  

Մանրամասները՝ տեսանյութում 

Ինչո՞ւ չեղարկվեց Նոր տարին
26 Հոկտեմբերի 2021, 10:59 Ինչո՞ւ չեղարկվեց Նոր տարին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica