close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին Ղրիմի վերաբերյալ խոսքերի համար

Աշխարհ

22 Սեպտեմբերի 2021, 17:36
 Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին Ղրիմի վերաբերյալ խոսքերի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ԱՄՆ-ում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել  նրան Ղրիմի բռնակցման վերաբերյալ խոսքերի համար:

Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ասել է, որ կարևոր է պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ներառյալ` բռնակցված Ղրիմի տարածքը:

Էրդողանը նաև նշել է Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության համար ավելի մեծ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:

Ղրիմի խորհրդարանի ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Յուրի Գեմպելը Ղրիմի բռնակցման մասին Էրդողանի խոսքերը ոչ բարեկամական հարձակում է անվանել, որը կարող է թանկ նստել թուրքական կողմի վրա:

«Ուկրաինայի պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ղեկավարին` Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի բռնակցումը չճանաչելու վերաբերյալ նրա հաստատակամ դիրքորոշման համար ... Զելենսկին նշել է ուկրաինա-թուրքական հարաբերությունների ռազմավարական բնույթը և դրա տեմպի բարձրացման կարևորությունը երկկողմ համագործակցության քաղաքական, առևտրային, տնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում», - ասվում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ:

Զելենսկին նաև շնորհակալություն հայտնել Էրդողանին «Ղրիմի պլատֆորմին» աջակցելու համար և նրա հետ քննարկել է Ռուսաստանում ձերբակալված` Ղրիմի թաթարներին ազատ արձակելու հարցը: Երկու նախագահները քննարկել են Սևծովյան տարածաշրջանում անվտանգության կայուն իրավիճակի պահպանման հարցը:

Ինչո՞ւ չեղարկվեց Նոր տարին
26 Հոկտեմբերի 2021, 10:59 Ինչո՞ւ չեղարկվեց Նոր տարին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica