close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսրայելի ԱԳՆ-ն Ռաիսիին մեղադրել է «ստի և ցինիզմի» մեջ

Աշխարհ

22 Սեպտեմբերի 2021, 16:01
 Իսրայելի ԱԳՆ-ն Ռաիսիին մեղադրել է «ստի և ցինիզմի» մեջ

Երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի ելույթը հագեցած էր «ստով և ցինիզմով»: Այս հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի ԱԳՆ-ն։

«Ռաիսին շարունակում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը ստով և ցինիզմով լի իր ելույթով: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի իրանական ռեժիմը և կանխի միջուկային զենքի` այս ծայրահեղականների ձեռքն ընկնելու ցանկացած հնարավորություն»,- ասվում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Իրանի այաթոլլաների ռեժիմը անմիջական և ուղղակի սպառնալիք է Մերձավոր Արևելքի և գլոբալ խաղաղության համար»,- շարունակել է Իսրայելի ԱԳՆ -ն՝ նշելով, որ «Իրանի նոր կառավարությունը, Ռաիսիի գլխավորությամբ, այս ռեժիմի ծայրահեղական դեմքն է, ֆինանսավորում է ահաբեկչությունը և ապակայունացնում իրավիճակը ամբողջ Մերձավոր Արևելքում»:

Երեքշաբթի Ռաիսին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում, հայտարարել էր, որ Թեհրանն ակնկալում է, որ միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացը կհանգեցնի Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը: Նա մատնանշելրրէ, որ «միջուկային զենքը տեղ չունի Թեհրանի պաշտպանական դոկտրինում»: Նույն օրը Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել էր, որ միջուկային գործարքի` ամբողջական վիճակով վերականգնման բանակցությունները Վիեննայում կվերսկսվեն մի քանի շաբաթվա ընթացքում:

Ինչո՞ւ չեղարկվեց Նոր տարին
26 Հոկտեմբերի 2021, 10:59 Ինչո՞ւ չեղարկվեց Նոր տարին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica