close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որտե՞ղ է գտնվել Նիկոլը Բաթումում շուրջ երեք ժամ․ հասարակությունը պարզաբանում է պահանջում

Քաղաքական

18 Սեպտեմբերի 2021, 15:44
 Որտե՞ղ է գտնվել Նիկոլը Բաթումում  շուրջ երեք ժամ․ հասարակությունը պարզաբանում է պահանջում
Yerevan.today-ի խմբագիր Սևակ Հակոբյանը անդրադարձել է մամուլում հրապարակված տեղեկություններին, ըստ որոնց  Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով  Բաթումում լինելու ընթացքում մոտ 3-4 ժամ անակնկալ «անհետացել» է, և նրա տեղը չեն իմացել ո՛չ վրացական կողմը, ո՛չ էլ նույնիսկ վարչապետի արարողակարգի աշխատակիցները:
 
Այսօր մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ Նիկոլը երբ պաշտոնական այցով Վրաստանում էր, Բաթումում լինելու ընթացքում մոտ 3-4 ժամ անակնկալ «անհետացել» է, և նրա տեղը չեն իմացել ո՛չ վրացական կողմը, ո՛չ էլ նույնիսկ վարչապետի արարողակարգի աշխատակիցները: Թե ովքե՞ր են ուղեկցել նրան այդ ընթացքում կամ ուղեկցե՞լ են արդյոք, թերթը չի կարողացել պարզել։ Հայտնի չէ նաև, թե որտեղ է այդ ընթացքում եղել Նիկոլը:
Համացանցում տեսա, որ այս թեմայով քննարկում կա, որ Բաթումի այցելությունը հատուկ նպատակով է եղել` առաջիկա և հերթական ազգակործան փաստաթղթի վերջնական մանրամասներն անձամբ թուրք-ադրբեջանական կողմի հետ քննարկելու համար: Մի գուցե այս իշխանության պարագայում անիմաստ առաջարկ եմ անում, սակայն կարծում եմ՝ Կառավարություն կոչվածը պետք է անհապաղ պարզաբանում տա այս թեմայով։
Մենք մի քանի դեպք արդեն գիտենք, որ ժողովրդի թիկունքում, գաղտագողի, բանավոր ու գրավոր պայմանավորվածությունների է եկել Նիկոլը, ու մենք կորցրել ենք Արցախի ¾-ը, Սյունիքից հատվածներ։ Հետո կանգնել են ԱԺ ամբիոնին ու լկտիաբար ասել են, թե մենք ոչինչ չենք թաքցնում ժողովրդից։ Այս անգամ էլ, վախենամ, պատմությունը կրկնվի։
Պետք է անհապաղ պատասխան տրվի, որ գունագեղ շոուի աղմուկի տակ չսղղացվի հերթական կապիտուլյացիոն բնույթի որոշումը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica