close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վանա լիճը՝ ցամաքելու վտանգի առջև

Մշակույթ

17 Սեպտեմբերի 2021, 13:16
 Վանա լիճը՝ ցամաքելու վտանգի առջև

Թուրք մասնագետներն ահազանգում են, որ Վանա լիճը կանգնած է ցամաքելու վտանգի առջև։ Վերջին 2 տարում Վանա լճի ջրի մակարդակի իջեցումը նորմայից շատ բարձր է գնահատվել։ Մասնագետները նաև զգուշացնում են, որ հարկ է արմատական որոշումներ կայացնել ցամաքումից խուսափելու համար։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ Վանա լիճը զգայուն էկոհամակարգ ունի։ Վերջին 2 տարում գրանցված երաշտի հետևանքով ջրի մակարդակի լուրջ իջեցում է նկատվել։ Վերջերս կատարված հաշվարկներով՝ Վանա լճի ջուրը հետ է քաշվել 1 կմ-ով։

«Միլլիյեթ»-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է Վանի «Հարյուրերորդ տարի» համալսարանի դասախոս, դոկտոր Մուստաֆա Աքքուշի հետ, ով մասնավորապես նշել է․ «Վանա լիճը, փակ լինելու պատճառով, շատ զգայուն է։ Ոչ մի գետ չի թափվում այս լիճ։ Լճի ջուրն ապահովվում է ձմեռային ու աշնանային ձյան և անձրևների միջոցով, իսկ ջրի մակարդակի իջեցման պատճառը գոլորշիացումն է, որը երբեմն նորմայից բարձր է լինում, և ջրի մակարդակն իջնում է»։

Թուրքական պարբերականը նաև հիշեցնում է, որ Վանա լիճն իր 800-հազարամյա պատմության ընթացքում ծավալային փոփոխությունների է ենթարկվել։ Ժամանակի ընթացքում լիճն այնքան է մեծացել, որ ներկայիս Վանի կենտրոնն ու գավառները ջրի տակն են անցել։

Մուստաֆա Աքքուշը թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում մատնանշել է, որ խնդիրը պայմանավորված է ոչ միայն երաշտով, այլ նաև՝գլոբալ տաքացմամբ։ Օրինակ՝ սրանից 10-15 տարի առաջ ձյան տեղումներն այստեղ սկսում էին հոկտեմբեր ամսին, իսկ հիմա հազիվ հունվարին են մեկնարկում։ Մի կողմից ձմեռը կարճացել է, մյուս կողմից էլ ամառային սեզոնի ժամկետը՝ երկարել, որի հետևանքով էլ ավելացել է ջրի գոլորշիացումը։

Մասնագետը նաև հայտնել է, թե Վանա լճի «բախտը բերել է» այն առումով, որ նրա ջրերը մեծ քանակությամբ սոդա են պարունակում, որի պատճառով չեն կարողանում դրանք գյուղատնտեսական նպատակներով օգտագործել, մինչդեռ քաղցրահամ լճերի ջրի մակարդակը հիմնականում իջնում է հենց այդ պատճառով։

https://www.milliyet.com.tr/gundem/son-dakika-van-golunde-buyuk-tehlike-1-kilometreye-ulasti-6598461

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica