close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդես

Մշակույթ

15 Սեպտեմբերի 2021, 23:02
 «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդես

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Երևանի «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում 2021 թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 26-ը Գյումրիում (սեպտեմբերի 25-28) «ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան» ՊՈԱԿ-ում (Ձիթողցոնց տուն-թանգարան), Վանաձորում (հոկտեմբերի 1-4)`«Կերպարվեստի թանգարանում» և Երևանում (հոկտեմբերի 17-24) «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված սրահում  կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը` համաշխարհային ճանաչում ունեցող Ֆրանսիահայ անվանի արվեստագետներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907 – 2000թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920 – 2013թթ.) գրաֆիկական աշխատանքների ցուցահադրությամբ: Ցուցահանդեսին կներկայացվի հայ-ֆրանսիական մշակութային բազմամյա կապերի և արվեստագետների կյանքն ու գործունեությունը ներկայացնող ֆիլմ (հեղ.` Արամ Սուքիասյան): Ցուցադրությունը կուղեկցվի ֆրանսահայ երգահանների և կոմպոզիտորների (Շ. Ազնավուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց) ստեղծագործությունների ձայնագրություններով: ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ կհրատարակվի ցուցահանդեսի երկլեզու (հայերեն, ֆրանսերեն) պատկերագիրք, որի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում կայանալիք ցուցահանդեսի բացմանը` հոկտեմբերի 17-ին: Նախագծի շրջանակներում կանցկացվի՝ «Մենատիպ և խառը տեխնիկա. ստեղծագործենք միասին» աշխատարանը, որը կվարի արվեստաբան, նկարիչ, ԺԱԹ-ի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Լուսինե Նաղդալյանը: Աշխատարանը տեղի կունենա. Սեպտեմբերի 26-ին՝ Գյումրիի «ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան» ՊՈԱԿ-ում (Ձիթողցոնց տուն-թանգարան): Հոկտեմբերի 2-ին` Վանաձորի կերպարվեստի թանգարանում: Սկիզբը` ժամը 13:00-ին: Ցուցահանդեսի բացման հանդիսությունները տեղի կունենա սեպտեմբերի 25-ին` Գյումրիի «ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան» ՊՈԱԿ-ում (Ձիթողցոնց տուն-թանգարան), հոկտեմբերի 1-ին` Վանաձորի կերպարվեստի թանգարանում և հոկտեմբերի 17-ին` Երևանում`«Առնո Բաբաջանյան» համերգասրահի նորաբաց ցուցասրահում: Միջոցառումներին կմասնակցեն ՀՀ մշակույթի և հասարակական ոլորտի գործիչներ, դիպլոմատիկ կորպուսի ներկայացուցիչներ և արվեստասեր հասարակություն: Գյումրիում բացման արարողություններին ելույթ կունենա «Կադանս» երաժշտախումբը (գեղ. ղեկ.` Հակոբ Ջաղացպանյան), ծրագրում`Շ. Ազնավուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց և այլն: Բացման արարողությունների սկիզբը` ժամը 15.00:

Ահա թե ով է մեռել
17 Հոկտեմբերի 2021, 11:13 Ահա թե ով է մեռել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica