close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում ձկնամթերքի գինը գնալով բարձրանում է. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

15 Սեպտեմբերի 2021, 09:58
 Հայաստանում ձկնամթերքի գինը գնալով բարձրանում է. «Ժողովուրդ»

Հայաստանում ձկնամթերքի գինը գնալով բարձրանում է։ Այս մասին չի լռում անգամ պաշտոնական վիճակագրությունը։ ՀՀ վիճակագրական կոմիտեն օգոստոսին, հուլիսի համեմատ, ձկնամթերքի շուկայում արձանագրել է 1.5 տոկոս գնաճ։ Միայն «Իշխան» ձկնատեսակի գինը բարձրացել է 1.7 տոկոսով։

Տեղեկացնենք, որ «Սպիտակ Իշխանի» մեկ կիլոգրամը, եթե այն վաճառքի կա, ապա արժե 2300 դրամ, իսկ «Կարմիր Իշխանի» մեկ կիլոգրամը վաճառվում է 2700 դրամով։ Բայց սա դեռ ամենը չէ. այն առաջիկայում է՛լ ավելի է թանկանալու։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին ձկնաբույծները, իսկ պատճառը ջուրն է։ Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Արմեն Բունիաթյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ձկնամթերքի գնի բարձրացումը պայմանավորված է ոչ միայն կերի թանկացմամբ, այլեւ էլեկտրաէներգիայի սակագինն է ձկնարտադրողների համար բարձրացել։

«Դրանք քիչ են, հիմա էլ ջուրն է թանկանում։ Ջուրը մենք գնում ենք պետությունից, հետո այն հետ ենք տալիս պետությանը դրենաժների միջոցով ոռոգման համար։ Հիմա ուզում են որոշում կայացնել, որ դրա համար էլ պարտավորված լինենք վճարել 0.11 դրամ՝ 1 խմ դիմաց։ Իսկ մենք մեծ քանակի ջրեր ենք օգտագործում, 24 ժամ օգտագործվում է այդ ջուրը։ Բնականաբար, այս ամենը կտանի թանկացման. կերն ամբողջությամբ գնում ենք եվրոյով, դոլարով, հոսանքի համար մեծ գումարներ ենք վճարում, իսկ մենք ահռելի չափերի հոսանք ենք օգտագործում»։

Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում ջրամատակարարման միակ օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել է ՀԾԿՀ՝ ջրի սակագների բարձրացման պահանջով։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica