close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պիտի խաչատուրսուքիասյանների հետեւից գնանք, շատ տխուր է մեր ապագան․ Դավիթ Հակոբյան

Մշակույթ

13 Սեպտեմբերի 2021, 21:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պիտի խաչատուրսուքիասյանների հետեւից գնանք, շատ տխուր է մեր ապագան․ Դավիթ Հակոբյան

Օրենքի վակխանալիա է այն, ինչ հիմա տեղի է ունենում մեր երկրում։ Մենք անգամ պարտության գիտակցում չունենք, պարտությունն էլ պետք է տղամարդավարի հասկանալ, ոչ թե անդադար թույլ տալ, որ քեզ չթողնեն՝ անալիզ անես։ Հաղթանակի գնում են՝ գիտակցելով պարտության ցավը, բայց ինձ ամենաշատը մեր մտածողության պարտությունն է անհանգստացնում, մշակութային հոգեւոր պարտությունը, Աստծուց հեռանալու պարտությունը, սա անդարձ է, ես չգիտեմ, թե քանի՞ դար պետք է տեւի, որ նորից վերագտնենք մեզ․ Yerkir.am-ի հետ զրույցում իր մտահոգություններն է հայտնում ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանը։

Ըստ նրա՝ պարտվեցինք այն ժամանակ, երբ հերոսական կերպարները, հաղթանակ կերտած հայորդիները՝ ի դեմս Գարեգին Նժդեհի, դարձան ֆաշիստ իշխանական չինովնիկների համար։ Հակոբյանը զարմանում է․ «Անգրագիտության հետեւանք է, երբ ԿԳՄՍ փոխնախարարն ասում է՝ Գարեգին Նժդեհը ֆաշիստ է, ո՞նց կարող է Նժդեհը ֆաշիստ լինել, Սեյրան Օհանյանը՝ արա լինել մի անգրագետի համար, որը կարող է ասել՝ ձայնդ կտրի՛ր, արա՛։ Սա արդեն դեգրադացիա է»։ Սահմանին կրակ է, թիկունքում՝ խրախճանք։ Սեպտեմբերի 21-ին կառավարության կազմակերպած «գունագեղ» միջոցառումը բոլորի սրտով չէ։ «Ինձ զայրացնում են ճոխ տոները, շատ վատ զգացի Վարդավառի օրը, երբ պատահաբար անցնում էին Հանրապետության հրապարակով։ Վակխանալիա։ Լա՛վ այդքան սիրտ ու հավես ունեի՞ք, հասկացանք՝ տոն է, բայց դրա ժամանակը ունե՞ք։ Շատերը Նոր տարի չնշեցին, տոնածառ չդրեցին, շատերն էլ ասացին՝ բայց երեխան ի՞նչ մեղք ունի։ Երեխան պետք է հիշի, որ այդ տարի տոնածառ չկա, որովհետեւ այսպիսի օրեր են, բա մենք ինչո՞ւ ենք ասում, որ մարդը եւ անասունը իրարից տարբերվում են հիշողությամբ»,- ասում է Հակոբյանը։


Մեջբերում է իսրայելցիների օրինակը, երբ Հոլոքոստից հետո Իսրայելում արգելեցին Վագներ լսել։ «Թվում է, թե անհեթեթություն է, դեմոկրատ երկիր է, ինչո՞ւ եք դասական երաժշտություն արգելում, ասացին՝ Վագները մեզ հիշեցնում է մեր Հոլոքոստը, մեր ջարդերը։ Իսկ մեզ ոչինչ չի՞ հիշեցնում էս թուրքական կլկլոցները, էս կեղծ արվեստը․ ուրեմն ես մտածում եմ, թե մենք հիշողություն չունենք։ Եթե հիշողություն ունես ո՞նց ես հեշտությամբ մարսում։ Շատ անհեթեթ ժամանակներ ենք ապրում»։


Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական ոստիկանության անցակետ կա, ՀՀ քաղաքացին այսուհետ չի կարող այս ճանապարհով «ա» կետից գնալ «բ» կետը։ Հակոբյանը շեշտում է՝ չկա կոնկրետացում, նշանակում է՝ իշխանությունը իր գործառույթի մեջ չէ, օրենքը չի աշխատում։ «Եթե անօրինական է, ինչո՞ւ է այնտեղ, եթե օրինական է՝ ինչո՞ւ, ինչի՞ հիման վրա։ Մեզ ստիպում են հավատալ, որ խեղճ ենք, այլեւս ոչ մի իրավունք չունենք։ Սա զարմանալի ձեւով բոլոր կողմերից է արվում՝ դրսից եւ ներսից»,-նշեց նա։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica