close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից

Քաղաքական

2 Սեպտեմբերի 2021, 17:19
 Այս իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հետ

- Երեւանն ու Բաքուն ինչ-որ ազդակներ են փոխանակում, Ձեզ հայտնի՞ է, թե ինչի մասին է խոսքը, թե՞ դարձյալ «ինչ որ պետք է, բանակցում են»։

- Ընդհանրապես, այս իշխանության վարքագիծը շարունակում է մնալ անհասկանալի։ Երբ որ ադրբեջանական զինված ուժերը փակել էին դեպի Գորիս-Կապան տանող ճանապարհը, էդ ֆոնին կառավարության դե ֆակտո ղեկավարն ասում է, որ Թուրքիայից դրական ազդակներ է ստանում։ Հետեւաբար, այս վարքագիծը մեկնաբանելը պրոբլեմ է, որովհետեւ իրենց նվաճողական քայլերի մեր ընկալումը «դրական ազդակներն են»։ Իսկ եթե տակից ինչ-որ հերթական անգամ Թուրքիայի հետ գաղտնի բանակցությունների մեջ են, պետք է հասկանանք՝ ինչ պայմաններում, եւ արդյոք Թուրքիան պնդո՞ւմ է իր հայտարարած նախապայմանները։ Եվ, առհասարակ, ո՞րն է այս իշխանության դիրքորոշումն այդ հարցում։

- Քանի որ այդ նախապայմաններն արցախյան խնդրի կարգավորմանն էին վերաբերում, Էրդողանը հայտարարում է, որ դրանք այլեւս չկան, արցախյան հարցը, ըստ իրենց, լուծված է։ Հետեւաբար, խոսքը ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացից հրաժարվելու մասին կարող է լինել։

- Ես պետք է Էրդողանին, Ալիեւին եւ, ցավոք սրտի, երբեմն Փաշինյանին հիշեցնեմ, որ արցախյան հարցը լուծված չէ։ Եվ եթե որեւէ մեկի մտքով անցնում է, որ կարող է համարել Արցախի հարցը լուծված, ու էս իրավիճակում մենք հրաժարվենք Արցախից, սխալվում են։ Իսկ ինչ վերաբերում է ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելուն, ապա եթե Հայաստանի իշխանությունները գնան այդ ճանապարհով, դա կնշանակի հերթական անգամ հրաժարվել մեր ժողովրդի ու պետության շահերից։ Հայ հեղափոխական դաշնակցության տեսակետն այդ հարցում ակնհայտ է։

- Իսկ Դուք, «Հայաստան» դաշինքն այս հարցով կառավարությանն ինչ-որ հարցումներ արե՞լ է կամ նման մտադրություն ունի՞, որպեսզի մանրամասնեն, թե ինչի մասին է խոսքը։

- Չենք արել։ Իհարկե, մենք չենք կարող անտարբեր լինել եւ առիթի դեպքում կփորձենք հասկանալ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica