close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղեցում երկարատև դադարից հետո կմատուցվի առաջին պատարագը

Իրավունք

9 Օգոստոսի 2021, 13:07
 Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղեցում երկարատև դադարից հետո կմատուցվի առաջին պատարագը

Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղեցու վերանորոգումն ավարտին է հասցվել։ Կառույցն այսուհետև կծառայի որպես թե՛ եկեղեցի և թե՛ մշակութային կենտրոն։ Առաջին պատարագը նախատեսվում է սույն թվականի օգոստոսի 29-ին։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է ԿՊոլսում հրատարակվող «Ակօս» հայկական երկլեզու շաբաթաթերթի թուրքերեն կայքէջը։

Աղբյուրի հաղորդման համաձայն՝ Մալաթիայի HAY-DER կազմակերպությունից Գևորգ Օզքարագյոզը եկեղեցու վերաբացման վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել «Ակօս» թղթակցին։ Ըստ նրա՝ եկեղեցին 100  տարի շարունակ ավերակ վիճակում է եղել, շինության՝ եկեղեցուն առնչվող հատվածների վերանորոգումը ստանձնել է Մալաթիայի HAY-DER կազմակերպությունը, որը վերականգնել է սրբավայրի խորանները և մկրտարանը։

Եկեղեցին այսուհետև երկու գորրծառույթ է իրականացնելու․ այստեղ պետք է կազմակերպվեն հայկական համայնքի պատարագի, մկրտության և պսակադրության արարողությունները, սակայն հայկական սրբատեղին կծառայի նաև որպես մշակութային կենտրոն։ Եկեղեցու մուտքի մոտ երեք լեզուներով՝ թուրքերեն, հայերեն և անգլերեն, գրված է «Մալաթիայի Երեք խորան եկեղեցի-Թաշհորան մշակութային կենտրոն»։

Սույն թվականի օգոստոսի 26-ին տեղի կունենա եկեղեցու վերաբացման պաշտոնական արարողությունը, եկեղեցին կօծվի, և Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի ձեռամբ կմատուցվի առաջին պատարասգը։ Կառույցը երկար ժամանակ Մալաթիայի քաղաքապետարանի գրանցամատյանում արձանագրված է եղել որպես եկեղեցի։ Այն գտնվում է Հրանտ Դինքի ծնված թաղամասից 250 մ հեռավորության վրա։

Վերջերս Պոլսո Հայոց պատրիարքի հրահանգով Պատրիարքարանի՝ պատարագների գծով պատասխանատու Թաթուլ Անուշյանը և Մալաթիայի HAY-DER կազմակերպության անդամներն այցելեցին եկեղեցի։ Թաթուլ Անուշյանին ուղեկցում էին հիշյալ կազմակերպության ղեկավար Նուրհան Գեզդիրիջին և անդամ Գևորգ Օզքարագյոզը։

Պատվիրակության անդամները հանդիպեցին Մալաթիայի քաղաքապետ Սելահաթթին Գյուրքանի հետ։ Սույն հանդիպման շրջանակներում հաստատվեց եկեղեցու վերաբացման ամսաթիվը։ Տեսակետներ փոխանակվեցին Սուրբ Երրորդությունում կազմակերպվելիք պատարագների և ծրագրերի վերաբերյալ։ 2021 թ․ օգոստոսի 26-ին տեղի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կկայանա եկեղեցու պաշտոնական բացման արարողութունը։ Օգոստոսի 28-ին եկեղեցին կօծվի Կ․Պոլսո Հայց պատրիարք Սահակ Մաշալյանի ձեռամբ, իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 29-ին, պատրիարքն անձամբ կվարի առաջին պատարագի արարողությունը։

http://www.agos.com.tr/tr/yazi/26013/malatya-uc-horan-kilisesi-nde-yillar-sonra-ayin-hazirligi

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

Անցկացվել են կապի վարժանքներ
25 Սեպտեմբերի 2021, 17:34 Անցկացվել են կապի վարժանքներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
25 Սեպտեմբերի 2021, 09:20 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica