close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Երկիրը Արտերկրէն»․ Վաչե Բրուտյանի ժողովածուն՝ հեռվից՝ հայրենիքի մասին

Հասարակություն

22 Հունիսի 2021, 17:48
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Երկիրը Արտերկրէն»․ Վաչե Բրուտյանի ժողովածուն՝ հեռվից՝ հայրենիքի մասին

«Երկիրը Արտերկրէն»․ ամերիկաբնակ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅ Դաշնակցության նվիրյալ անդամ, ճանաչված մտավորական Վաչե Բրուտյանի հոդվածների ժողովածուն է, որտեղ, ինչպես նշվում է առաջաբանում, բոլոր հոդվածների առանցքը Երկիրն է։ Հոդվածները դաշնակցական մամուլից են:

«Ես երկիրը դիտել եմ արտերկրից։ Միաժամանակ փորձել եմ հայկական իրականության նկատմամբ աշխարհայացքս անդադար ամբողջացնել ու հարստացնել Հայաստան կատարած առնվազն 25 այցելություններովս։ Ինչքա՞ն եմ հաջողել, այլևս դուք պիտի դատեք։ Բնավ պատահական չէ, որ Սփյուռքում գրված այս հոդվածներն առանձին հատորով լույս են տեսնում․․․ Երևանում»,- գրել է Վաչե Բրուտյանը։

Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում շնորհանդեսի ժամանակ ժողովածուի հեղինակն ասաց, որ հարազատներն ու ընկերներն են ստիպել մտքերը հանձնել թղթին։

«Կինս, քույրս եւ շատ ուրիշներ ստիպեցին ինձ, որ այսքան բան գրել ես, ինչո՞ւ գրքում չես հավաքում։ Այնքան ասացին, մինչև այսօր իրականություն դարձավ։ Գիրքը ձոն է մեր նահատակներին։ Ես մամուլ մուտք եմ գործել 1977 թվականին։ Մաս կազմեցի Դաշնակցության մամլո դիվանին։ Այնտեղ ես կազմավորվեցի, այնտեղ լեզուս գտա, որ ինչ լեզվով խոսեմ ընկերներիս, ընթերցողներիս հետ, եւ այդտեղ ինձ օգնեց մամլո դիվանում աշխատող ընկերս»,- ըստ Yerkir.am-ի՝ ասաց «Երկիրը Արտերկրէն» ժողովածուի հեղինակ, ամերիկաբնակ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅ Դաշնակցության անդամ Վաչե Բրուտյան։

Հեղինակը նշեց, որ այն հանձնում է ընթերցողների դատին եւ պատրաստ է կարծիքներ ու քննադատություններ լսել։ Վաչե Բրուտյանը նշեց՝ գործը չի ավարտվել․ շատ ասելիք, գրելիք ու խոսելիք ունի։ 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica