close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անոնիմ ձայնագրությունը քրգործ հարուցելու հիմք չի կարող լինել․ Չարչյանի պաշտպան

Քաղաքական

20 Հունիսի 2021, 16:23
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անոնիմ ձայնագրությունը քրգործ հարուցելու հիմք չի կարող լինել․ Չարչյանի պաշտպան

Մենք չենք ընդունում առաջադրված կասկածանքը ամբողջ ծավալով, կասկածանքի էությունը մեզ համար պարզ չէ՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ մեկնաբանելով Չարչյանի դեմ Հատուկ քննչական ծառայության հարուցած քրեական գործը ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, ինչը նախատեսում է 4-7 տարվա ազատազրկում։

«ՀՔԾ համար ձերբակալման հիմք է ձայնագրությունը, բայց պետք է հասկանալ, թե այդ ձայնագրությունը ինչպես է ի հայտ եկել․ հիմքում դրված է «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքի հրապարակած ձայնագրությունը՝ մենք այստեղ գործ ունենք չբացահայտված աղբյուրի կողմից հրապարակված ձայնագրության հետ։ Քրեական դատավարության տեսությունում անհայտ աղբյուրի հրատարակած յուրաքանչյուր փաստական տվյալ հավասար է անոնիմ հաղորդման։

Օրենսդրության համաձայն՝ անոնիմ հաղորդումը չի հանդիսանում քրգործ հարուցելու օրինական առիթ։ Դա չի անտեսվում, բայց քրգործ չի էլ հարուցվում, այլ ստուգողական գործողություններ են անում, եթե հաստատվում են հանցագործության հատկանիշներաը, միայն դրանց արդյունքն է քրգործ հարուցելու առիթ հանդիսանում։ Անհայտ աղբյուրի հրապարակած այս ձայնագրությունը հավասարազոր է անոնիմ հաղորդման, և դրա հիմքով Չարչյանի նկատմամբ ոչ միայն քրեական հետապնդում չէր կարող իրականացվել և կիրառվել այն հարկադրանքի միջոցը՝ ձերբակալումը, որը կիրառվեց, այլև անգամ չենք կարող խոսել օրինական քրգործի հարուցման մասին»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Ձերբակալումը, նրա խոսքով, դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ, քանի որ բացակայում է ձերբակալման հիմնական կասկածը՝ առնչությունը իրեն վերագրվող հանցանքի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica