close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացառում եմ․ Ծառուկյանը՝ ՔՊ-ի հետ կոալիցիայի մասին

Քաղաքական

20 Հունիսի 2021, 13:45
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացառում եմ․ Ծառուկյանը՝ ՔՊ-ի հետ կոալիցիայի մասին

Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար վճռորոշ լինի, արդյո՞ք ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիա կկազմի նրա հետ՝ հարցին, ըստ Yerkir.am-ի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց՝ բացառում եմ։

«Հայաստան» դաշինքի հետ հնարավոր կոլաիցիայի մասին հարցը նա անպատասխան թողեց՝ ասելով՝ հայտարարել եմ։

Ընտրությունների արդյունքը գոհացուցիչ չլինելու դեպքում արդյո՞ք կմասնակցի փողոցային պայքարին․ Ծառուկյանն ասաց՝ ժողովուրդը լիարժեք քվեարկում է, և ում որ հավատում է նրան էլ իր ձայնը տալիս է։

«Եթե ամեն ինչը կարգ ու կանոնով գնում է, ինչի՞ համար անտեղի աղմուկ բարձրացնել։ Ընտրողներն են որոշում իրենց ապագան, իրենք են այս երկրում ապրում։ Ամեն մեկը ներկայացրել է իր ծրագիրը, ժողովուրդն էլ ում հետ հույս է կապում, նրան էլ իր ձայնը կտա»,- ասաց նա։

Ծառուկյանն ասաց, որ քվեարկել է անվտանգ, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստանի համար։

Կարո՞ղ է Խաչատուր Սուքիասյանն ազդել Գագիկ Ծառուկյանի որոշման վրա՝ հարցն առաջացրեց  Ծառուկյանի ծիծաղն ու զարմանքը․ «Դու քո ասածին հավատո՞ւմ ես։ Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել։ Դատարկ խոսակցություններ են»։

Քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանի պասիվությունը կարո՞ղ է նշանակել, որ նա պատրաստվում է փակել իր կյանքի քաղաքական էջը՝ հարցը հնչեցնող «Ազատություն» ռադիոկայանին Ծառուկյանը հակադարձեց․ « «Ազատության նպատակը, որ Ռուսաստանը 4,5 տարի հետ գնա, Ծառուկյանն էլ քաղաքական էջը փակի, բայց չարաչար սխալվում եք։ Եթե Ռուսաստանը 4,5 տարի հետո գնա, նշանակում է, որ Թուրքիան պետք է գա։ Թուրքիայի գործընկերնե՛ր, դուք չարաչար սխալվում եք։ Ես նպատակ ունեմ հօգուտ իմ ժողովրդի ու երկրի»։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica