close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ռուսական համարանիշով «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, մոտ 25 տոննա ցորենը թափվել է և ծածկել ճանապարհի 200 մետր հատվածը․ Shamshyan.com

Հասարակություն

16 Հունիսի 2021, 12:09
 Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ռուսական համարանիշով «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, մոտ 25 տոննա ցորենը թափվել է և ծածկել ճանապարհի 200 մետր հատվածը․ Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում «Կամազ» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 58 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Կայքը հայտնում է, որ «Կամազը» եղել է կցորդիչով, որի մեջ եղել է մոտ 25 տոննա ցորեն, և այն թափվել է ճանապարհին, մոտ 200 մետր երկարությամբ հատվածը ծածկվել է ցորենով։

Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Պատերազմ եւ խաղաղութի՞ւն
24 Սեպտեմբերի 2021, 20:33 Պատերազմ եւ խաղաղութի՞ւն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica