close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե չհեռացնենք դավաճանին, մեր հողերը թուրքով ենք լցնելու. Արմենուհի Կյուրեղյան

Քաղաքական

12 Հունիսի 2021, 18:26
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե չհեռացնենք դավաճանին, մեր հողերը թուրքով ենք լցնելու. Արմենուհի Կյուրեղյան

Այսօր Վանաձորում կայացավ «Հայաստան» դաշինքի բազմամարդ հանրահավաքը: Ելույթ ունեցան եւ իրենց ծրագիրը ներկայացրեցին դաշինքի անդամները: ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արմենուհի Կյուրեղյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Ողջույն, սիրելի վանաձորցիներ։ Ձեզանից մի գուցե շատերն ինձ քննադատում էին այն բանի համար, որ ես անընդհատ, իմ բոլոր հրապարակային և ոչ հրապարակային ելույթներում, սկսած հենց 2018թ-ից, ասում էի, զգուշացնում, որ այս իշխանությունները երկիրը տանում են պետականաքանդ ուղղությամբ և դա անում են ոչ թե անկարողության կամ անփորձության, ապաշնորհության արդյունքում, այլ հենց լավ մտածված, ծրագրված քայլերով։ Որոշ դեպքերում ինձ մեղադրում էիք իմ սուր խոսքերի համար։ Բայց հիմա Դուք այստեղ եք, որովհետև այն, ինչի մասին ես զգուշացնում էի, հիմա Դուք եք ասում ավելի սուր, ավելի ճիշտ։ Սիրելի վանաձորցիներ։ 103 տարի առաջ, Ղարաքիլիսայի ճակատամարտում մեր բանակը կանգնեցրեց, ջախջախեց ու հետ շպրտեց թուրքական բանակին։ Այդ հերոսամարտում մենք հաղթեցինք, որովհետև ունեինք իր գործի գիտակ, պետության ստեղծման գործի նվիրյալ Գարեգին Նժդեհ, ով ղեկավարեց այդ հերոսամարտը։ Հիմա էլ նույն իրավիճակն ունենք։ Բայց այս անգամ մենք առաջին հերթին պետք է պայքարենք ներսի դավաճանի դեմ։ Հակառակ դեպքում Ղարաքիլիսայի Նժդեհի կողմից հաղթանակած դաշտավայրում նորից թուրքն է լցվելու։ Եվ ես ասում եմ, որ էլի հաղթելու ենք, էլի դուրս ենք շպրտելու մեր հայրենի հողից ներքին, հետո էլ արտաքին թշնամուն, ուղղելու ենք այս ապիկար իշխանությունների միտումնավոր, հանցագործ գործունեության արդյունքում քայքայված մեր պետականության մեջքը: Հաղթելու ենք, որովհետև էլի ունենք այդ գործի նվիրյալ՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի։ Հաղթելոքւ ենք որովհետև ունենք հստակ սահմանված նպատակ՝ փրկել երկիրն ու կառուցել ուժեղ Հայաստան, գիտենք թե ինչ խնդիրներ ենք լուծելու նպատակին հասնելու համար՝ - Ազատել երկիրը նիկոլից և որ ամենակարևորն է՝ նիկոլիզմից, - Ապահովել արժանապատիվ խաղաղություն - Հայաստանը դարձնել ապրելու երկիր Ունենք այդ խնդիրները լուծելու իրատեսական ծրագիր և այդ ծրագիրն իրականացնելու կարող թիմ՝ ի դեմս Հայաստան դաշինքի։ Սիրելի վանաձորցիներ, ես ուզում եմ դիմել Ձեզ որպես հայ կին, որպես երեք երեխաների մայր։ Ձեզնից շատերը հարազատ զավակ, ամուսին, եղբայր, թոռ կամ բարեկամ ու լավ ընկեր կորցրեցին 44-օրյա պատերազմում։ Ես համոզված եմ. ինչպես ես եմ խոստացել հարազատիս շիրիմին, որ ամեն ինչ անելու եմ, որ երկիրս ազատեմ այս դավաճաններից, իրենց մահվան պատճառ դարձած թիվ մեկ մեղավորից, այնպես էլ Դուք եք նրանց շիրիմներին խոստում տվել։ Նրանք զոհվեցին նաև 3 տարի առաջ կատարած մեր սխալ ընտրության արդյունքում։ Այլևս մենք իրավունք չունենք սխալվելու։ Սիրելի կանայք, մենք ունեցանք 5000-ից ավել մեր տան ճրագների կորուստ, 10000-ից ավել երիտասարդներ վիրավոր են և դեռ երկար ժամանակ է պետք, որ նրանց առողջությունը վերականգնվի։ Մեր աղջիկները կորցրեցին իրենց սիրած տղաներին, իրենց ապագա սիրած տղաներին։ Եվ հիմա մենք թույլ ե՞նք տալու, որ մնացած երիտասարդներն էլ բռնեն արտագաղթի ճանապարհն ու լքեն երկիրը, որ մեր երկիրը կանգնի ժողովրդագրական լուրջ մարտահրավերի առաջ։ Թույլ ե՞նք տալու։ Իհարկե, ոչ։ Սիրելի կանայք, «Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը ի զորու են Հայաստանը դարձնելու ապրելու երկիր, խթանելու ներդրումները, իրականացնելու երիտասարդ ընտանիքների աջակցության բազմաթիվ ծրագրեր՝ արժանապատիվ վարձատրությամբ աշխատանքի ապահովում, սոցիալական բնակարանաշինություն, այդ ընտանիքներում երեխաների ծնելիության խթանում։

Եթե ուզում եք, որ Ձեր զավակները մնան մեր երկրում ու ապրեն արժանապատվորեն, ապա ուրեմն «Հայաստան» դաշինքի ընտրությունը միանշանակ է։ Եթե ուզում եք, որ արտագաղթած Ձեր որդիները հետ վերադառնան ու Դուք չունենաք միայնակ ծերություն անցկացնելու վտանգ, ապա վստահեք ներգաղթի խթանմանն ուղղված մեր ծրագրերին։ Սիրելի կանայք, մենք կազմում ենք Հայաստանի բնակչության, 52%-ից ավելին, բարձրագույն կրթություն ունեցողների 58%-ից ավելին, մենք ունենք հզոր մտավոր ներուժ և երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու հարցում այն չծառայեցնելը անթույլատրելի է։ Եվ ուրեմն, վստահեք հասարակության կյանքի բոլոր ոլորտներում կանանց ներուժի օգտագործմանը միտված «Հայաստան» դաշինքի ծրագրերին։ Սիրելի կանայք, Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում և մենք կարող ենք ու պարտավոր ենք կանգնել հայ տղամարդկանց կողքին և միասին կանգնեցնել այս աղետալի անկումն ու նորից ոտքի հանել երկիրը։ Դե ուրեմն․ հունիսի 20-ին մենք պետք է գնանք ընտրության, մենք պետք է մեզ հետ տանենք ընտրության հարցում դեռևս տատանվող մեր հարևաններին ու բարեկամներին, մենք պետք է ընտրենք նման ճգնաժամային իրավիճակից երկիրը հանելու մեծ ու արդյունավետ փորձառություն ունեցող, համապատասխան ծրագիր և այդ ծրագիրն իրականացնելու հզոր կարողականություն ունեցող միակ ուժին՝ «Հայաստան» դաշինքին։ Սիրելի կանայք, մենք պետք է ընտրենք ուժեղ Հայաստանը, մենք պետք է մեր ձայնը տանք ընտրական ցանկում համար 24-ին։ Համար 24․․․ Ուժեղ Հայաստան․․․

Մանրամասն՝ տեսանյութում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica