close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ընկերական խաղում զիջեց Շվեդիային

Սպորտ

6 Հունիսի 2021, 11:40
 Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ընկերական խաղում զիջեց Շվեդիային

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ընկերական խաղերի շրջանակներում մրցեց Շվեդիայի հետ:

Շվեդիայի ազգային ընտրանին հանդիպման 16-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը` աչքի ընկավ Ֆորսբերգը: Վերջինիս փոխանցումից հետո շվեդները կրկնապատկեցին հաշվի առավելությունը 34-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Դանիելսոնը: Խաղի 38-րդ րոպեին Լարսոնը չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը` այն հետ մղեց Դավիթ Յուրչենկոն:

Երկրորդ կեսի 64-րդ  րոպեին Վահան Բիչախչյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Սա Բիչախչյանի առաջին գնդակն է ընտրանու կազմում: Բայց շվեդներին հաջողվեց խփել նաև երրորդ գնդակը: 85-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկան Բերգը:

Ավելի վաղ` հունիսի 1-ին, Հայաստանի ընտրանին ընկերական խաղ անցկացրեց Խորվաթիայի հետ և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica