close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ-ն դեռ չունի որոշում, թե ընտրություններին ինչ ձևաչափով է մասնակցելու․ Սաղաթելյանը՝ Քոչարյանին միանալու մասին

Քաղաքական

6 Ապրիլի 2021, 16:36
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ-ն դեռ չունի որոշում, թե ընտրություններին ինչ ձևաչափով է մասնակցելու․ Սաղաթելյանը՝ Քոչարյանին միանալու մասին

ՀՅԴ-ն դեռ չունի որոշում, թե ընտրություններին ինչ ձևաչափով է մասնակցելու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Սևանում՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ։

Հարցին՝ ո՞ւմ նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանը, երբ ասում էր, որ երկու ուժերի հետ դաշինքով է գնալու ընտրությունների, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ այդ մասին պետք է հարցնել պրն․ Քոչարյանին։

«Քանի դեռ Դաշնակցության Գերագույն մարմինն այդ մասին հայտարարություն չի արել, ուրեմն մինչև այդ պահը մենք որոշում չունենք։ Նման հարցերը Դաշնակցության մեջ նաև որոշվում են համապատասխան ժողովներով․ կունենանք այդ ժողովը, որոշումը կկայացնենք, ձեզ տեղյակ կպահենք», - ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ իրենց տեսակետը շարունակում է մնալ նույնը՝ լավ կլինի այս չարիքի կառավարությանը քշել մինչև ընտրություններ։

«Ընտրություն նշանակված չկա, կա ընդամենը ընտրությունների մասին հայտարարություն․ հաշվի առնելով այս մարդու անցած ճանապարհը, վարքագիծը, ես շարունակում եմ պնդել, որ հնարավոր է ընտրություններ չլինեն։ Երբ որ ինքը կտա հրաժարական, 14 օրվա ընթացքում նոր վարչապետ չի ընտրվի, կլուծարվի խորհրդարանը, կնշանակվեն ընտրություններ, այն ժամանակ էլ կմտածենք ընտրություններին մասնակցելու մասին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա վերահաստատեց, որ ունեն պայքարի 3 փուլեր․ մինչև Փաշինյանի հրաժարականը, հրաժարականի 14 օրը, եթե այդ ընթացքում չհաջողվի հեռացնել նրան, այն ժամանակ կորոշեն ընտրություններին մասնակցության հարցը։ Կարևորը, սակայն, սկզբունքն է․ եթե Դաշնակցությունը մասնակցի ընտրություններին, այդ ընտրությունները իրենց համար չեն լինելու ստանդարտ ընտրություն, այդ ընտրությունները իրենց համար լինելու են այս դավաճաններին հեռացնելու, հայրենիքը փրկելու ծրագիր՝ ընտրության միջոցով։

«Եթե մենք մասնակցենք, մասնակցելու ենք այդ սկզբունքով, այլ ոչ թե խորհրդարանում ինչ-որ մանդատներ ունենալու համար»,-վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։

Նա ասաց, որ եթե մասնակցեն այդ ընտրություններին, ընտրություններից հետո վարչապետը չի լինելու, որովհետև այդ ճանապարհով են հեռացնելու նրան իշխանությունից։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica