close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր սիրտը պիտի ատելությամբ լցվի սրանց նկատմամբ՝ մեր հայրենիքը ոչնչացրին․ Վազգեն Մանուկյան

Քաղաքական

6 Ապրիլի 2021, 16:12
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր սիրտը պիտի ատելությամբ լցվի սրանց նկատմամբ՝ մեր հայրենիքը ոչնչացրին․ Վազգեն Մանուկյան

Սա ոչ թե վատ իշխանություն է, որը պետք է փոխել ընտրությունների միջոցով, այլ ձեր սիրտը պիտի ատելությամբ լցվի սրանց նկատմամբ՝ իրենք մեր հայրենիքը ոչնչացրին, և շարունակում են ոչնչացնել՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Սևան քաղաքի հրապարակում՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին։

Նա ասաց, որ միակ ճանապարհը ժողովրդով՝ միասին, այս իշխանություններին քշելն է։

«Մինչև պատերազմը ես կխոսեի մեր ձեռքբերումների մասին․ 5000 ժողովուրդ աշխարհի երեսին ուզում է անկախ պետություն ունենալ, իսկ գոյություն ունի միայն 200 պետություն, որոնցից մեկը մենք ենք։ Մենք կառուցեցինք մի բանակ, որն ամենամարտունակն է Անդրկովկասում, մենք կարողացանք հետ վերցնել մեր հայրենիքի այն հատվածը, որը կոչվում է Արցախ։ Այս 44 օրից հետո ես պատասխան չունեմ»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ այն, ինչ կատարվեց 44 օրվա ընթացքում, դա պատերազմ չէր։

«Մենք պատերազմ տեսել ենք 92-94 թթ․ երբեմն պարտվում էինք՝ նահանջում էինք, հաղթում էինք՝ առաջ էինք գնում, կորցնում էինք՝ վերցնում էինք։ Ամբողջ ժողովուրդը մասնակից էր այդ պատերազմին, մենք գիտեինք զորքը որտեղ է կանգնած, երբեմն հանրահավաքներ էինք անում և պարտադրում իշխանություններին այս կամ այն որոշումն ընդունել, փոխում էինք Պաշտպանության նախարարին։ Այս 44 օրը պատերազմ չէր՝ սա սպանդանոց էր։ Փակված էին բոլոր լրատվամիջոցները, ոչ մի ինֆորմացիա չուներ ժողովուրդը, և իրենք իրար հետևից հազարներով երիտասարդների գցում էին կրակի տակ։ Ու մենք մտածում էինք, որ հաղթում ենք,  բայց մենք պարտվում էինք ու հազարավոր երիտասարդներ գնում էին»,-ասաց նա։

Հազարներով գնացին, կոտորվեցին․ և ի՞նչ, դա մենք ներելո՞ւ ենք՝ հարց ուղղեց Վազգեն Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica