close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոստանում եմ՝ ձեզանից 15-20 հազար ձայն հավաքած ՔՊ-ական ուսապարկերը ներողություն խնդրելու են․ Սաղաթելյան

Քաղաքական

6 Ապրիլի 2021, 15:25
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոստանում եմ՝ ձեզանից 15-20 հազար ձայն հավաքած ՔՊ-ական ուսապարկերը ներողություն խնդրելու են․ Սաղաթելյան

Մեր առաջին հանդիպումը 2007 թ-ին էր, երբ ուսանող էի, իսկ վերջին հանդիպումը՝ 2018 թ-ի դեկտեմբերի 6-ին՝ այդ չարաբաստիկ ընտրություններից 3 օր առաջ՝ ըստ Yerkir.am-ի սևանցիներին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Սևան քաղաքի հրապարակում՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին։  

Նա նշեց, որ այն խնդիրները, որոնց մասին Սևան քաղաքի հրապարակում միասին խոսել են 2,5 տարի առաջ, այսօր հատ-հատ ցավոտ իրականություն են դարձել․ խոսել են Արցախի հիմնահարցի մասին, խոսել են, որ պատահական մարդկանց՝ ուսապարկերի, պետք չէ ուղարկել խորհրդարան, ովքեր քաղաքացիների շահը չեն կարող պաշտպանել, խոսել են մարզի խնդիրների մասին և ասել՝ այս քաղաքական թիմը ի վիճակի չի լինելու պաշտպանել մարդկանց շահերը։ Եվ դա այսօր իրականություն է դարձել։

«Ի միջի այլոց, ՔՊ-ական այն պատգամավորներն, ովքեր այս տարածքից իբրև ուսապարկեր եկան՝ ձեզանից 15-20 հազար ձայն հավաքեցին, հայտնվեցին այդ խորհրդարանում, մաս կազմեցին այս դավաճանական պրոցեսին, մինչև հիմա ձեզանից ներողություն չեն խնդրել․ ես խոստանում եմ՝ իրենք ձեզանից ներողություն խնդրելու են, որովհետև հերթական անգամ խաբել են ձեզ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, թե ինչ կատարվեց մեր երկրում․ մի խմբակ, խաբելով մեր ժողովրդին, խոստացավ անվտանգություն, բարեկեցիկ կյանք, արժանապատիվ ապագա, բարձր աշխատավարձ, խոստացավ, որ երեխաները լավ կրթություն են ստանալու։ Այնինչ, 3 տարի անց ունենք կորսված հայրենիք, 5000-ից ավելի զոհեր, փլուզված տնտեսություն, և հայ մարդը այսօր հույս չի կապում մեր երկրի հետ։

«Եթե ժամանակին Հայաստանից արտագաղթում էին նրանք, ովքեր  ապրելու պարզ միջոցներ չունեին, այսօր նաև արտագաղթում են մարդիկ, ովքեր ունեն ապրելու հնարավորություն։ Պարզապես, չեն ուզում ապրել այն իշխանությունների հետ, ով դավաճանել է իր ժողվորդին և հույս չեն տեսնում այս երկրի ապագայի հետ։ Բայց մենք կոչ ենք անում այդ քաղաքացիներին գալ, կանգնել մեր պետության կողքին, մեր ժողովրդի կողքին, միասնաբար քշենք այս դավաճաններին և կառուցենք մեր երազած հայրենիքը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica