close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է 10 միլիոն հայից ներողություն խնդրի եւ մանդատը վայր դնի. Արցախի ԱԺ նախագահը՝ Հովիկ Աղազարյանի մասին

Քաղաքական

3 Ապրիլի 2021, 11:41
 Պետք է 10 միլիոն հայից ներողություն խնդրի եւ մանդատը վայր դնի. Արցախի ԱԺ նախագահը՝ Հովիկ Աղազարյանի մասին

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովասյանի հետ Yerkir.am-ը զրուցել է Հայաստանի քաղաքական գործիչների կողմից հնչեցված աղմկահարույց վերջին հայտարարությունների, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների՝ պատերազմի օրերին գործած նենգությունների մասին`գույքի վաճառք, ունեցվածքի տեղափոխում եւ այլն:

-2020 թվականի Արցախյան պատերազմին  մասնակցած բազմաթիվ զինվորականներ պնդում են, որ մինչ ռազմաճակատում թեժ մարտեր էին ընթանում, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ունեցվածքն էին տեղափոխում եւ վաճառում, մատնանշում են նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:

-Ամոթ Արցախի այն բարձրաստիճան պետական այրերին, որոնք վաճառում էին, իրենց ունեցվածքն էին բերում Երեւան: Ամոթ նրանց: Այդպիսի տեղեկություններ ես չունեմ, եթե կան՝ բարձրաձայնե´ք, թքե´ք նրանց երեսին: Վերջին օրը, երբ մի քանի հարյուր մարդ էինք մնացել, Արցախի նախագահը ասաց՝ դուրս չի գալու, մնալու է մայրաքաղաքում: Մի քանի հարյուր մարդ էինք մնացել Ստեփանակերտում: Հիմա Ստեփանակերտում եւ Երեւանում 50-60 հազար մարդ կարող է ասել, որ նոյեմբերի 9-ին եղել է մայրաքաղաքում, եթե այդքան մարդ են եղել, ապա ինչո՞ւ ենք Շուշին տվել:

-Տվե՞լ ենք Շուշին:

-Մարդ կա՞ր պաշտպաներ Շուշին:

-Այսինքն` Շուշին պաշտպանող չի՞ եղել:

-Զոհվել են, զոհվել են, եղածները զոհվել են, ահագին զոհեր կային, չէ՞, Շուշիում:

-Քիչ առաջ ասացիք՝ Շուշին տվել են: Դուք Արցախից եք, Ձեզ համար մտածելու  տեղիք չի՞ տալիս՝ ինչպե՞ս էր հնարավոր գրավել անառիկ բերդամրոցը:

-Ես չգիտեմ, անհնարին էր: Ես ռազմական գործիչ չեմ, ինձ համար հանելուկ է: Խնդրում եմ, ռազմական գործիչներից հարցրեք:

-Իսկ այն տարակարծությունը, որ հնչում է Հայաստանի իշխանությունների կողմից Շուշիի` հայկական լինելու մասին, Քարվաճառի` հայկական լինելու մասին, ինչպե՞ս եք գնահատում:

-Շուշին հայկական է եւ հայկական էլ լինելու է, պարզապես այս պահին Շուշիում հայ չի ապրում: Քարվաճառը, Դադիվանքը հայկական են: Երիտասարդ նախարարն ապտակեց լրագրողին, ներողություն խնդրեց եւ հրաժարական տվեց: Այս պատգամավորը (նկատի ունի Հովիկ Աղազարյանին) պետք է 10 միլիոն հայից ներողություն խնդրի եւ մանդատը վայր դնի:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Լիանա Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica