Կասե՞ք՝ Փաշինյանն անբարոյական է, եթե ներկայացնեմ նրա ստերը. Մանուկյանը՝ Տավուշի մարզպետին
Հասարակություն

Yerkir.am-ը հայտնել էր, որ իջևանցիները փակել էին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը և պահանջում էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ հանդիպում, որպեսզի հասկանան՝ ի՞նչ է տեղի ունենում Տավուշի սահմաններին։
Մարտի 9-ի երեկոյան կայացել է բողոքի ակցիայի մասնակիցների հանդիպումը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, որի ընթացքում բարձրացվել և քննարկվել են մի շարք մտահոգիչ հարցեր:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Տավուշի մարզպետի աղմկահարույց գրառմանը, որում նա «կեղծ, անբարոյական և հանցագործ» էր անվանել այն մարդկանց, որոնց տեղեկությունների համաձայն՝ Տավուշի մարզում ընթացել են չափագրման աշխատանքներ՝ խորհրդային շրջանում ադրբեջանաբնակ որոշ գյուղեր և հարակից տարածքներ Ադրբեջանին հանձնելու նպատակով:
Ստորև ներկայացնում ենք Տավուշի մարզից ընտրված՝ նախորդ գումարման ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանի՝ Տավուշի մարզպետին ուղղված հարցադրումները: