Որպես զինվորական, ով ժամանակին ստեղծել է Զինված ուժերը, սատարում եմ Գլխավոր շտաբի պետին և շտաբի ողջ սպայական կազմին․ Նորատ Տեր-Գրիգորյանց
Քաղաքական

Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ սատարում է Գլխավոր շտաբին և շտաբի ողջ սպայական կազմին։ Հայտարարությունում ասվում է․
«Ինչո՞ւ եք մեզ կործանում: Խնդիրն այն է, որ զինված ուժերը թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, ընդհանրապես նախատեսված չեն, որ կատարեն քաղաքական փոփոխություններ: Նրանք սովոր չեն հեղաշրջումներ անելու: