close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատգամավորն իրավունք չունի մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների հետ նման կերպ վարվել․ «Մեդիա պաշտպան»

Քաղաքական

6 Մարտի 2021, 00:23
 Պատգամավորն իրավունք չունի մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների հետ նման կերպ վարվել․ «Մեդիա պաշտպան»

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` Սասուն Միքայելյանին հարց ուղղող լրագրող Անի Գևորգյանի վրա բղավելով, ապա` հրելով փորձել է խոչնդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։

Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը բազմաթիվ անգամ աչքի է ընկել լրագրողների նկատմամբ կոպիտ և պատգամավորին ոչ հարիր պահվածքով։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է պատգամավորի նմանօրինակ վարքագիծը։ Պատգամավորն իրավունք չունի մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների հետ նման կերպ վարվել։

Այսօրինակ դեպքերը պետք է խստիվ բացառվեն։ Հորդորում ենք լրագրողական համայնքին միասնականություն ցուցաբերել` սատար կանգնելով իրենց գործընկերոջը։

Փաշինեանի թշնամին
13 Ապրիլի 2021, 16:47 Փաշինեանի թշնամին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica