close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արջն իր ահից է գո­ռում. ո՞րն է նման պահ­ված­քի իրա­կան պատ­ճա­ռը․ «Փաստ»

Մամուլի տեսություն

6 Մարտի 2021, 08:42
 Արջն իր ահից է գո­ռում. ո՞րն է նման պահ­ված­քի իրա­կան պատ­ճա­ռը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին տված մամուլի ասուլիսում ասել է, թե այս իշխանությունները պետք է ծնկաչոք ներողություն խնդրեին՝ արժանապատվություն ունենալու դեպքում, նույնիսկ ինքնասպան լինեին։ Այստեղ, իհարկե, «բանալի» բառը ոչ այնքան «ներողությունն» ու «ինքնասպանությունն» են, որքան «արժանապատվությունը»: Բայց սրան կարելի է գումարել նաև «ամոթ» բառը: «Վախի» մասին՝ հետո... Պատերազմից հետո տևական ժամանակ «Իմ քայլի» պատգամավորներին հնարավոր չէր լինում գտնել։ Նրանք պարզապես թաքնվել էին որտեղ կարող էին, որ հանկարծ մարդկանց աչքին չերևան: Երբ Սյունիքում սահմանների հարցն էր որոշվում, իշխանությունների կողմից ոչ մի պարզաբանում չկար, թե ինչ է կատարվում երկրում։

Եվ այնպիսի տպավորություն էր, թե մենք ընդհանրապես իշխանություն չունենք, մեր երկիրը ամբողջությամբ անտերության է մատնված, քանի որ իշխանությունների փոխարեն ստիպված էինք լինում երկրի վերաբերյալ տեղեկատվությունը ստանալ ռուս խաղաղապահներից։ Անգամ երբ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքում առաջ էին տալիս իրենց դիրքերը, նրանց ռուս խաղաղապահներն էին կանգնեցնում։ Իսկ այդ ժամանակ ինքնիշխանության մասին հոխորտացող և բարձր ճառեր ու կենացներ արտասանող իշխանությունները նորից «ընդհատակում» էին։ Հիմա էլ, երբ խոսքը վերաբերում է Արցախին, գերիներին, երկրի ու պետության համար կենսական հարցերին, նրանք նորից «ընդհատակում» են: Բայց ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ խոսքն իրենց իշխանության կորստին է վերաբերում։

Թվում էր, թե իրենց կրած խայտառակ կապիտուլ յացիայից, իրենց պատճառով ունեցած հազարավոր զոհերից, տարածքային հսկայական կորուստներից հետո իշխանականները ամոթից պետք է ընդհանրապես խուսափեն մարդկանց աչքերին նայել, պետք է ծպտունները դուրս չգա, պետք է գլխիկոր քայլեն, բայց արի ու տես, որ «Իմ քայլի» պատգամավորները հանկարծ այնպիսի ցինիզմ են դրսևորում, որ նույնիսկ իրենց փոքրաթիվ կողմնակիցների զարմանքն է հարուցում։ Ավելին, նշյալի մեղավորները հոխորտում և այլոց են մեղադրում տարբեր մեղքերի մեջ՝ առանց հաշիվ տալու, թե իրենք ընդհանրապես խոսելու տեղ ունե՞ն արդյոք։ Նախկին «գաիշնիկը» գոռգոռում է քաղաքացիների վրա, նրանց հետ «դու»-ով խոսում, իր կասկածելի անցյալով հայտնի մեկ ուրիշը հիստերիկայի մեջ բղավում է լրագրողի վրա, մի երրորդը...

Չթվարկենք, մեկը մյուսից ավելի ու ավելի «գլուխգործոցներ» են թույլ տալիս իրենց: Դե, հնարավոր է, որ սա նույնիսկ զարմանալի չէ: Ի վերջո, իշխանության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը ժամանակին ամենակարևորն այն էր համարում, որ իրենց խմբակցությունը այս վիճակից դուրս եկավ... ընդամենը մի քանի պատգամավորի կորստով: Հազարավոր մարդկային կորուստները, Հայրենիքի կորուստը երկրորդական են, կարևորը՝ իշխանությունը չկորցնեն, կարևորը՝ իշխանության դիրքերը չթուլանան: Այսինքն, անցած լինի, դե, հիմա այդպես է ստացվել։ Ի դեպ, միակ ներողությունը, որ իշխանություններից հնչել է, եղել է Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կողմից. դա էլ ընդամենը ձևական բնույթ է կրում, սարքած «կերկերանքի» արանքում։

Բայց ներողությունով մեղք չես քավի։ Իսկ ինչո՞ւ ունեցանք այսպիսի վիճակ, որ «քայլողները» ոչ միայն դուրս են եկել թաքստոցներից, այլև հոխորտում են, հեգնում, բղավում քաղաքացիների վրա: Հնարավոր է, որ այս ամենի պատճառն այն է, որ կապիտուլ յացիայից չորս ամիս անց էլ նրանք դեռ շարունակում են մնալ իշխանության, չնայած Փաշինյանի ու յուր թիմի հրաժարականը պահանջում են իրապես ընդդիմադիր բոլոր ուժերը (փաշինյանամերձ, արհեստականորեն ստեղծված մի քանի մարդ-կուսակցությունները հաշիվ չեն, նրանց նպատակները պարզ են), երկրի նախկին երեք նախագահները, գործող նախագահը, Եկեղեցին, Բանակի գեներալիտետը, բուհերը, ԳԱԱ-ն, մտավորականությունը, փաստաբանական համայնքը և այլն, և այլն, ու ընդհանրապես՝ ինտելեկտ ունեցող բոլոր քաղաքացիները:

Այսինքն, նրանց «թևեր» է տվել այն հանգամանքը, որ հանրության մեջ կա մի զանգված, որը պատրաստ է կանգնել իրենց կողքին, թեկուզ «պատերազմ լինի, մերումանուկ, հղի, չբեր, բոլորը կոտորվեն»: Այսպիսի հենարանն, ըստ երևույթին, լիարժեք բավարարում է «քայլողներին»: Բայց կա նաև կարծիք, որ այս պարագայում ավելի շատ գործ ունենք ինքնապաշտպանական բնազդի հետ։ Այսինքն, նյարդերն են արդեն տեղի տալիս: Իշխանությունը կորցնելու, պաշտոններն ու իրենց համար ամենակարևորը՝ պարգևավճարները կորցնելու, վերջապես դատվելու վախը, խորտակման վախն է, որ նրանց դրդում է նման ագրեսիվ կեցվածքի։

Ինչպես ասում են, «արջն իր ահից է գոռում»։ Դե, արջն այս դեպքում մի քիչ չափազանցված է: Բայց հենց այդ ահն է, որ նրանց կարող է դրդել անցնել բոլոր սահմանները և դուրս գալ սեփական ժողովրդի դեմ։ Այն ժողովրդի, որի մի զգալի հատվածը փողոցից իշխանության բերեց նրանց: Բերեց ու բեռ դարձրեց իր գլխին: Բեռ ու պատուհաս... Բայց երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի՝ «դալանների» մասին խոսքերը ամեն դեպքում միշտ պետք է հիշել, թեկուզ ուրիշների համար էին ասված»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինեանի թշնամին
13 Ապրիլի 2021, 16:47 Փաշինեանի թշնամին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica