close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանում կանխվել է ինքնաթիռի առևանգման փորձ

Տարածաշրջան

5 Մարտի 2021, 17:38
 Իրանում կանխվել է ինքնաթիռի առևանգման փորձ

Իրանում կանխվել է ինքնաթիռ առևանգելու փորձը։ Այս մասին տեղեկությունը տարածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավիացիոն անվտանգության շտաբի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ երեկ՝ ժամը 22:10-ին,  անհայտ անձը փորձել է առևանգել Iran Air ավիաընկերության Fokker100 ինքնաթիռը՝ Անվազից Մաշհադ թռիչքի ժամանակ, և ուղղել դեպի Պարսից ծոցի երկրներից մեկը:

ԻՀՊԿ ստորաբաժանումները չեզոքացրել են հանցագործին: Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սպահանի օդանավակայանում: Ուղևորներից ոչ ոք չի տուժել, առևանգողը ձերբակալվել է: Նրա ինքնությունը չի նշվում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica