close
Եղանակը Երևանում
12 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը պետք է իրեն նորմալ պահի, եթե ցանկանում է օգուտ քաղել տարածաշրջանային տրանսպորտային նախագծերից. Ալիև

Տարածաշրջան

5 Մարտի 2021, 12:38
 Հայաստանը պետք է իրեն նորմալ պահի, եթե ցանկանում է օգուտ քաղել տարածաշրջանային տրանսպորտային նախագծերից. Ալիև

Բաքուն, Անկարան և Թեհրանը մտադիր են համատեղ զարգացնել տրանսպորտային նախագծերը տարածաշրջանում. Երևանը նույնպես կարող է օգուտ քաղել դրանցից, եթե նորմալ պահի իրեն. Տնտեսական համագործակցության կազմակերպության տեսակոնֆերանսի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալիևը նշել է, որ ավարտվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմը՝ ԼՂ հակամարտությունը թողնելով անցյալում:

«Ինչպես ասացի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվեց Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ տարած փառահեղ հաղթանակից հետո։ ԼՂ հակամարտությունն արդեն անցյալում է։ Այժմ մենք քննարկում ենք տրանսպորտային նախագծերը, որոնք կմիավորեն մի շարք երկրներ՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության»,- ընդգծել է Ալիևը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica