close
Եղանակը Երևանում
12 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արա Սաղաթելյանին կալանավորելն այնքան ապօրինի է, որ ցանկացած իրավաբան այդ եզրահանգման կգա․ պաշտպան

Քաղաքական

4 Մարտի 2021, 14:08
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արա Սաղաթելյանին կալանավորելն այնքան ապօրինի է, որ ցանկացած իրավաբան այդ եզրահանգման կգա․ պաշտպան

Արա Սաղաթելյանին կալանավորելն այնքան ապօրինի է, որ իրավաբանության հետ քիչ թե շատ առնչություն ունեցող ցանկացած անձ, փաստերը դիտարկելիս, տվյալ եզրահանգման կգա՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց՝ լրագրողների հետ զրույցում։ Վերաքննիչն այսօր քննում է Սաղաթելյանի կալանքի հարցը։

«Համոզված եղեք, որ ցանկացած պաշտոնատար անձ, որ առնչություն է ունեցել այս գործով ապօրինություններին, պատասխան է տալու»,-ասաց Միհրան Պողոսյանը։

Պաշտպանն ասաց, որ ակնկալիքը նույնն է, ինչ որ ՀՀ-ում գործող օրինական և արդար յուրաքանչյուր դատարանից, որովհետև, ըստ նրա, գործն այնքան անհիմն է և Արա Սաղաթելյանին կալանավորելն այնքան ապօրինի է, որ իրավաբանության հետ քիչ թե շատ առնչություն ունեցող ցանկացած անձ, փաստերը դիտարկելիս, տվյալ եզրահանգման կգա։

Միհրան Պողոսյանը նկատեց, որ այս մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ մամուլով տարածվեց, որ այս գործով ձերբակալվել է 4 անձ՝ ունենք 4 տարբեր դատական ակտեր։

«Այսինքն, փաստական հենքը նույնն է եղել՝ ունենք 4 տիպի դատական ակտ․ այս արդեն խոսում է այն մասին, որ այստեղ ակնհայտ է, և հաշվի առնելով հաղորդումն այն մասին, թե կալանքներն ինչպես են ստացվել՝ դատարանի նախագահի անմիջական միջամտությամբ, այստեղ խոսք չի կարող գնալ, որ ՀՀ-ում օրինականության սահմանում գործող որևէ դատարան կարող է Արա Սաղաթելյանին կալանքի տակ պահել։ Ուստի իմ ակնկալիքը Վերաքննիչ քրեական դատարանից օրինական, արդար և օբյեկտիվ որոշման կայացումն է»,-նշեց Միհրան Պողոսյանը։  

Պաշտպանները դիմումով հայտնել են դատարանին, որ Արա սաղաթելյանը ուզում է մասնակցել դատական նիստին։

Միհրան Պողոսյանը նաև կանխատեսում է, որ դատախազները կարող են տապալել նիստը, քանի որ, նրա համոզմամբ, այս գործին ուղեկցող ֆոնը այնպիսին է, որ շատ դժվար է դատախազական համակարգում գտնել այնպիսի դատախազ, ով պատրաստ է այս անօրինականությունների համար պատասխանատվություն կրել։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին: Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica