close
Եղանակը Երևանում
15 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԲԴԽ նախագահին «վնգստացող» ասելու համար կամ Ա.Բաբաջանյանը պիտի ենթարկվի քր. հետապնդման,կամ Դատախազությունը պիտի հրաժարվի Դանիբեկյանին «Դուք վնգստացող դատավոր եք, թե ոչ» հարցրածների մեղադրանքից. Արամ Վարդևանյան

Քաղաքական

3 Մարտի 2021, 15:47
 ԲԴԽ նախագահին «վնգստացող» ասելու համար կամ Ա.Բաբաջանյանը պիտի ենթարկվի քր. հետապնդման,կամ Դատախազությունը պիտի հրաժարվի Դանիբեկյանին «Դուք վնգստացող դատավոր եք, թե ոչ» հարցրածների մեղադրանքից. Արամ Վարդևանյան

Իրավաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության ժամանակ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

«Այսօր Ազգային ժողովի մի պատգամավոր /զինապարտությունից խուսափած/ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին իբրև հարց ներկայացնելու ընթացքում միացրեց ԱԱԾ-ի հրապարակված ձայնագրությունը, որի մոնտաժված լինելու հանգամանքը հաստատել էր նույնիսկ Դատախազությունը, իսկ դրանում շատերիս փոխարեն զինապարտություն, պատերազմներին հերոսական մասնակցություն ապահոված Հրամանատար Աշոտ Մինասյանի կենցաղային բնույթ կրելու հանգամանքը հասկանալի էր բոլորին։ Չեմ ցանկանում հավելյալ անդրադառնալ նշված քաղաքական գործին որի նույնիսկ հիմնավոր կասկածը չէր հաղթահարվել, այլ ուզում եմ ՀՀ դատախազության ուշադրությունը հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա։

ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվություն Դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ ԲԴԽ-ն հանդես է գալիս նաև որպես Դատարան, իսկ ԲԴԽ անդամները այդ թվում Ռ․ Վարդազարյանը որպես դատավոր։ Պատգամավորի կողմից օգտագործվել են «ղալաթ եք արել» «քյանդրբազություն», «արհավիրք», «ինքը վնգստացող դատավորա» /այսինքն կոնկրետ դիմելով անձի/ և այլն։ Ավելին՝ պատգամավորը հայտնում է նաև, որ «Ձեզ հետապնդում եմ․․․»։

Դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցնելու համար «Դուք վնգստացող դատավոր եք, թե ոչ» երկու երիտասարդ 3 ամիս կալանավորված են եղել։ Հետևաբար տրամաբանությունը առնվազն հուշում է, որ կամ քրեական հետապնդում պետք է հարուցվի նշյալ պատգամավորի նկատմամբ, կամ երկու երիտասարդի նկատմամբ մեղադրանքից Դատախազությունը պետք է հրաժարվի»,- գրել է Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում վճռաբեկ դատարանի դատավորի թափուր պաշտոնի թեկնածուների հարցի քննարկման ժամանակ Արման Բաբաջանյանը, մատնացույց անելով Ռուբեն Վարդազարյանին, դիմեց «Իմ քայլը» խմբակցությանը և ասաց, որ այդ արհավիրքը նրանք են բերել ԲԴԽ, և որ Վարդազարյանը «վնգստացող» դատավոր է եղել:

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նշեց՝ իր անձի նկատմամբ պատգամավորի վիրավորական արտահայտությունները հետևանք են ունենալու․ «Դատական օրենսգրքի 4-րդ հոդվածի առաջին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ կետը, 70-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Դատավորների էթիկայի կանոնների 3-րդ կանոնն ինձ զսպում են, որ ձեզ չպատասխանեմ ձեր իսկ բառապաշարով։ «Ձեր վիրավորական արտահայտություններն իմ անձի նկատմամբ ունենալու են հետևանք։ ԱԺ խորհրդին են դիմելու՝ ձեզ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ Մեծ հաճույքով ձեզ կպատասխանեի, բայց ավաղ պարտավոր եմ մնալ կոռեկտության սահմաններում»,-ասաց ԲԴԽ նախագահը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica