close
Եղանակը Երևանում
13 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրաժարական տալու մտադրություն չունեմ, թեև իմքայլականներն, առնվազն, ագրեսիվ են. Ռուբեն Վարդազարյան

Քաղաքական

3 Մարտի 2021, 14:16
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրաժարական տալու մտադրություն չունեմ, թեև իմքայլականներն, առնվազն, ագրեսիվ են. Ռուբեն Վարդազարյան

Ես հրաժարական տալու մտադրություն չունեմ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փաշինյնաի՝ «վնգստացող դատավորներ» արտահայտությանը հակազդելու՝ նոյեմբերի 15-ի ԲԴԽ հայտարարությանը «Իմ քայլի» արձագանքին։

Իմքայլական պատգամավորների վերաբերմունքն իր նկատմամբ Վարդազարյանն այսպես գնահատեց. «Առնվազն ագրեսիվ։ Պատճառը չգիտեմ»։

Ազգային ժողովում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը և ԲԴԽ նախագահը պատասխանում է պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում ԲԴԽ՝ նշված հայտարարության մասին են և առաջարկներ են, որ Վարդազարյանը հրաժարական տա։

ԲԴԽ նախագահն ասաց՝ կվերլուծի երեկ և այսօր ԱԺ-ում տեղի ունեցածը, հետո միայն կպատասխանի հարցին, թե արդյո՞ք իմքայլական պատգամավորներն իր դեմ ինչ-որ բան ունեն։

Ռուբեն Վարդազարյանը նաև տեղեկացրեց, որ դատավորներից մեկը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պարտավորեցնելու Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, որ դադարեցնի ԲԽԴ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները:

Նա նշեց, որ Ջհանգիրյանը կատարում է իր աշխատանքը որպես ԲԴԽ անդամ, խորհրդում նրա լիազորությունների առնչությամբ հարց չկա, կա ընդամենը հայց՝ դատավորներից մեկը պարտավորեցման հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ԲԴԽ նախագահի, այսինքն՝ իր դեմ, խնդրում է դատարանից, որ պարտավորեցնի իրեն՝ դադարեցնել Ջհանգիրյանի լիազորությունները: Սպասում են դատարանի դատական ակտին:

Հայցադիմումի հիմնավորումներին նա ծանոթացել է, սակայն գնահատական տալ չի կարող:

Լրագրողները հիշեցրին, որ Ռուբեն Վարդազարյանը դեմ էր, որ Ջհանգիրյանն այդ տարիքում առաջադրվի ԲԴԽ անդամի պաշտոնում։

«Ես գտել եմ և շարունակում եմ գտնել, որ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ԱԺ-ն իրավասու չէր ընտրել Ջհանգիրյանին՝ ԲԴԽ անդամ, բայց այդ հայտարարությունն արել եմ, երբ Ջհանգիրյանի թեկնածության մասին դեռ միայն խոսակցությունների մակարդակով էր խոսք գնում»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ դրանից հետո որևէ հայտարարություն չի արել՝ դրսևորել է այն զսպվածությունը, որը պարտադրված է Դատական օրենսգրքով, դատավորների էթիկայի կանոններով:

Վարդազարյանը նշեց, որ նախկինում Գագիկ Հարությունյանի ԲԴԽ-ում աշխատելու հետ կապված էլ եղել են բազմաթիվ խնդիրներ, նրա պաշտոնավարման հետ կապված էլ հայց է եղել դատարանում, սակայն Հարությունյանի հրաժարականից հետո հայցվորն այդ հայցից հրաժարվել է:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica