close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի հանրահավաքին մասնակիցներ ապահովողներից էր Նոյեմբերյանի ԲԿ աշխատակազմի ղեկավարը, որի պաշտոնը հատուկ իր համար է ստեղծվել․ «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

3 Մարտի 2021, 10:16
 Փաշինյանի հանրահավաքին մասնակիցներ ապահովողներից էր Նոյեմբերյանի ԲԿ աշխատակազմի ղեկավարը, որի պաշտոնը հատուկ իր համար է ստեղծվել․ «Ժողովուրդ»

«Մարտի 1-ին Երևանի Հանրապե­տության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցույցին մասնա­կիցների քանակն ապահովողներից էր Նոյեմբերյանի բժշկական կենտրո­նի աշխատակազմի ղեկավար Հայկանուշ Բեգլարյանը: Տավուշի մարզի ԲԿ-ներում աշխատակազմի ղեկա­վարի պաշտոն չկա, դա հատուկ ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի հետ քայլած Հ. Բեգլարյանին պաշտոնով ապահովելու համար:         

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության թղ­թակից, Ալավերդի քաղաքի բնակիչ Հրաչյա Պապինյանը սոցցանցի իր էջում նշել է, որ Նոյեմբերյան քաղա­քի իր ընկերն իրեն հայտնել է, որ 2021 թ. մարտի 1-ին Նիկոլ Փաշինյա­նի կազմակերպած հանրահավաքին  մասնակցելու համար նոյեմբերյանցիներին 20 հազար դրամ են առաջար­կել:

Հ. Պապինյանը չի նշել, թե ով է իրեն հայտնած, իր ընկեր նոյեմբերյանցին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Նո­յեմբերյանի բժշկական կենտրոնի աշխատակազմի ղեկավար Հայկանուշ Բեգլարյանը «Հայավտոկայարան» ՓԲԸ-ից 2019 թ. վարձակալությամբ ձեռք է բերել Նոյեմբերյանի ավոտոկայարանի շենքի տարածքը, վերանորոգել այն, այնտեղ հագուստի խա­նութ բացել:

Նոյեմբերյան քաղաքի և հարևան գյուղերի բնակիչները դժ­գոհում են, որ ավտոկայարանի սպա­սասրահն այլևս չկա, ամառվա շո­գին և տեղումների ժամանակ ուղև­որները պատսպարվելու տեղ չունեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica