close
Եղանակը Երևանում
15 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սկանդալային բացահայտումներ՝ առևանգված հայկական ինքնաթիռից. Yerevan.Today

Քաղաքական

3 Մարտի 2021, 00:12
 Սկանդալային բացահայտումներ՝ առևանգված հայկական ինքնաթիռից. Yerevan.Today

Երկու շաբաթ առաջ առևանգված՝ հայկական գրանցումով «Boeing 737-300»-ի մասին մեր պաշտոնական լրահոսը դեռևս լռում է, սակայն Yerevan.Today-ի ձեռքի տակ  հայտնվել են  խիստ ուշագրավ տեղեկություններ: Խոսքը՝ փետրվարի 19-ին Էստոնիայից անհետացած հայկական ինքնաթիռի մասին է, որը խիստ անհասկանալի հանգամանքներում հայտնվել է  Իրանի օդանակայանում: Yerevan.Today-ին աղբյուրը հայտնում է, որ օդանավը գողացվել է  լույսերն անջատած վիճակում, ռադարները չեն ֆիքսել պահը, չնայած հետագայում  պարզվել է, որ այդ դրվագը ֆիքսվել է հակաօդային պաշտպանության համակարգի (ՀՕՊ) կողմից:

Հաջորդ ուշագրավ դրվագն օդանավի  առևանգման պահին փոփոխած շտրիխ կոդն է: Փաստաթղթերում հանցախումբը մեկ նշումով ջնջել է նիշ կամ գծիկ, որը օդանավի բորտի համարի հետ համադրելիս տրամաբանորեն պետք է ֆիքսվեր որպես արտառոց դեպք, բայց ահա այս փաստը, չգիտես թե ինչպես, չի նկատվել երկու միջազգային տարբեր օդակայաններում:

Դեպքերի հետագա զարգացումը եղել է այսպես․

Փետրվարի 19-ին Էստոնիայում տեխնիկական սպասարկումը ստանալուց հետո  հայկական ինքնաթիռը, որ, ըստ «Fly Armenia Airways»-ի  պլանավորածի՝ նույն օրը պետք է ուղևորվեր Ուկրաինայի Հոստոմել օդանավակայան, հանկարծ խլվում է այն սպասարկող տաջիկ օդաչուների ձեռքից և հայտնվում է օտարազգի մեկ ուրիշ՝ օդաչուական բանդայի ձեռքի տակ:

Սակայն այդ օրը ինքնաթիռը Տալլին քաղաքում լիցքավորվում է նաև, ըստ որում՝ նվազ քանակի վառելիքով, չնայած այն հանգամանքին, որ ըստ փոփոխված պլանի՝ նախատեսում էր երկար թռիչքուղի:

Հաջորդ քայլին, երբ օդանավը առևանգելուց հետո հանցավոր խումբը  գաղտնի փաստաթղթերն է խմբագրում, սկզբում օդանավի գրանցման շտրիխ կոդն է փոխում, ապա   դուրս գալով Էստոնիայի օդային տարածքից՝ փոխում է թռիչքային ուղին՝ ուղևորվելով Վառնա:

Բանդայի գծած սցենարով, թռիչքուղու վերջին կայարանը, ըստ փաստաթղթերի, Շարժան պիտի լիներ, բայց… Դեպքերի հետագա զարգացումն օդանավը տանում է Իրանի Իսլամական Հանրապետություն:

Ժամանակագրություն

Ըստ փաստական տվյալների՝ փետրվարի 19-ին՝ Տալինի ժամանակով առավոտյան 10-ի սահմաններում (Երեւանի ժամով՝ 12:00-ին), EK-FAA-ն մեկնել է Էստոնիայից և, անցնելով Լատվիայի, Բելառուսի, Ուկրաինայի ու Ռումինիայի օդային տարածքներով, վայրէջք է կատարել բուլղարական Վառնա քաղաք, տեղական ժամանակով՝ 12:35-ին: Ասյտեղ հայկական օդանավը վայրէջք է կատարում ենթադրաբար ինչ որ-բան բեռնելու համար։ Թե ի՞նչ՝ քննությունը կպարզի:

Ըստ բանդայի ձևակերպած նոր թռիչքուղու՝ առևանգված օդանավը Բուլղարիայից  ուղղություն է վերցնում իբրև թե դեպի Շարժա, սակայն Իրանի օդային տարածքում մի քանի պտույտ գործելուց հետո հանցագործները լիցքավորման խնդրով  «Էմերջընսի» տագնապի ազդակներ են  տալիս և իբր  հարկադրված օդանավն իջեցնում են Իրանի օդակայան:

Այստեղ էլ նրանք կալանավորվում են, օդանավը այդպես էլ չի հասնում պլանավորված կամ գուցե զուտ խայծի համար թղթերում  նշված Շարժայի օդակայան:

Հայկական օդանավը՝ Իրանի ռազմական օդակայանում

Մի ուշագրավ փաստ ևս․ Հայաստանի համար լիզինգով ձեռք բերված Ամերիկյան արտադրության «Boeing 737-300» օդանավը (EK-FAA գրանցումով), որը պատկանում է հայկական «Fly Armenia Airways» ավիաընկերությանը, առևանգումից հետո փետրվարի 22-ից մինչ այս պահը գտնվում է Իրանի ռազմական օդանակայանում։ Իսկ ինչո՞ւ, ռազմական աղբյուրը չի մանրամասնում:

Հայաստանի ՔԱԿ-ում բարձիթողի վիճակ է

Հաջորդ աբսուրդը, որ տեղի է ունեցել Հայաստանի քաղավիայի կոմիտեի (ՔԱԿ) պատճառով, ՔԱԿ –ում  բարձիթողի վիճակն է և ղեկավարի անփույթ անտարբերությունը: Պարզվում է՝   Իրանից անմիջապես փորձում են կապ հաստատել  հայկական Քաղավիացիայի կոմիտեի հետ, սակայն 24-ժամյա ռեժիմով աշխատող ավիաոլորտի սպասարկող պետական կառույցը  լրիվ «ռելաքս» ռեժիմով է աշխատում:

Մի ամբողջ  շաբաթ-կիրակի  ՔԱԿ որևէ հայ պաշտոնյայի հետ Իրանի գործընկերները չեն կարողանում կապի դուրս գալ: Փոխարենը նրանց հետ կապ է հաստատում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության բարձր պաշտոնյան և անմիջապես «Ֆլայ Արմենիայի» հետ համատեղ սկսում են ինտենսիվ եռակողմ գործընթաց՝ առանց ՔԱԿ-ի: Փաստն այն է, որ ոչ աշխատանքային օրերին Հայստանում պետական այս կառույցի  փոխարեն իրավիճակն իր ձեռնքն է վերցնում «Ֆլայ Արմենիա» ընկերությունը և ստիպված Եվրոկոնտրոլի ու ՀՀ ԱԱԾ-ի հետ մտնում է գործընթացների մեջ: Ավելին, երկրների պետական կառույցների, այդ թվում՝ Եվրոկոնտրոլի հետ կոնտակտը հայկական մասնավոր ավիաընկերությունն է ապահովել ՝ պետությանը դրդելով, որ իր պարտականությունները կատարի՝ միջազգային սկանդալից խուսափելու համար:

Իսկ օդանավի առևանգման փորձի հետ կապված մասնավոր հետխուզական  աշխատանքների մասին պոստֆակտում է ՀՀ ՔԱԿ-ն իմացել և թղթատարությունն սկսել է արդեն սկսվող շաբաթվա երեքշաբթի:

Հետագայում է պարզվում, որ ՀՀ ՔԱԿ պետ, երիտասարդ մայրիկ Տաթևիկ Ռևազյանն օդանավի առևանգման օրերին գտնվում է Մալդիվներում՝ հանգստի նպատակով, իսկ նրա փոխարեն իր իսկ նշանակած անձը քաղավիացիայի ողջ համակարգը փաստորեն թուլացած ռեժիմով է աշխատեցնում: Արդյունքը տեսանելի է...

Ֆիքսենք մի  կարևոր ինֆորմացիա ևս.

Օդանավի առևանգման մասին տեղեկատվությունն առաջինը, բնականաբար, «Ֆլայ Արմենիայի»՝ դրսի մեծահարուստ հայ սեփականատիրոջն է հայտնի դարձել, ով անմիջապես իր մասնավոր կապերով հետաքննություն է սկսել և հանգստյան օրերին  հայտնաբերել է իր ընկերությանը պատկանող առևանգված ինքնաթիռը դեռևս օդում՝ վայրէջքից առաջ:

Ավելին, ըստ որոշ տվյալների, «Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» օպերատիվ մասնավոր հետախուզական աշխատանքների շնորհիվ հաջողվում է օպերատիվորեն գործել Եվրոկոնտրոլի ու Հայաստանի ԱԱԾ-ի հետ, այդպիսով կանխվում է  առևանգումը  և ինքնաթիռը արտակարգ վայրէջք կատարելով Իրանի Իսլամական Հանրապետությունում, անմիջապես հայտնվում է ԻԻՀ օրինապահ մարմինների վերահսկողության ներքո։

Ավելին, երբ ժամանակին իրավապահները կատարում են իրենց գործառույթը՝ կանխվում է նաև օդանավը վերածելու («ռասկուլաչիտ անելու») խիստ հավանական պլանները, որով, փաստորեն, հանցախումբն ի սկզբանե  նպատակ է ունեցել թաքցնելու հետքերը:

Ստացվում է ՝ օդանավի առևանգման թելերը Իրանի հետ իսկապես առնչություն չունեն։ Հակառակ դեպքում այսքան արագ  դժվար թե կոմունիկացիաներ լինեին: Հիշենք, տարիներ առաջ մալայզիական օդանավի խորհրդավոր անհետացման սկանդալային դեպքը, որի հետքերը  այդպես էլ օվկիանոսում և ցամաքում չգտան:

Հաջորդ սկանդալը․

Հայկական գրանցումով օդանավի առևանգման հետագիծը հուշում է, որ եվրոպական երկրներից ինչ-որ թելերով հանցավոր բանդան կապվում է իրար: ՀՀ գրանցումով առևանգված  ամերիկյան Boeing 737-300» -օդանավը փաստացի կարողացել է անցնել  Եվրոպական երկրների օդային տարածքով և սա այն դեպքում, երբ հեղափոխական կառավարության մեղքով, Հայաստանի քաղավիացիան, անվտանգության ապահովման թույլ վերահսկողության պատճառով, IKAO-ի որոշմամբ, հայտնվեց սև ցուցակում։ Այսինքն՝ մեկ տարի է, արդեն, այդ աղմկահարույց որոշումից հետո, ԵՄ երկինքն արգելափակել է հայկական օդանավերի մուտքը, և Հայաստանի քաղավիացիան դա թաքցնում էր երկար ժամանակ, մինչև որ մամուլը հետևողականորեն հետաքննությամբ չբացահայտեց այդ ծանր որոշման թեման:

Ավելին՝ սույն առևանգված օդանավը կարողացել է հատել նաև Թուրքիայի  օդային տարածքը, այսինքն՝ անցել է ՀՀ գրանցումով օդանավը այն դեպքում երբ պատերազմի օրերն բառացիորեն արգելվել է ՀՀ-ին այս ճանապարհով արտասահմանից հումանիտար օգնություն տեղափոխող օդանավ անցկացնել:

Սյուզի Բադոյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica