close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դուք այսօր Ալիևի իշխանությունն եք ՀՀ֊ում, ոչ թե հայ ժողովրդի. Ս. Հակոբյանը՝ նախարարի՝ Փաշինյանի երթին մասնակցելու կոչերի մասին

Քաղաքական

1 Մարտի 2021, 08:52
 Դուք այսօր Ալիևի իշխանությունն եք ՀՀ֊ում, ոչ թե հայ ժողովրդի. Ս. Հակոբյանը՝ նախարարի՝ Փաշինյանի երթին մասնակցելու կոչերի մասին

Yerevan.Today կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ուրեմն կապիտուլյացիան ստորագրելուց հետո էսպիսի մի կերպար է հայտնվել գլխավոր գերագույն դավաճանի չեղած թիմում։ Վահան Քերոբյան է անունը, իբր Էկոնոմիկայի նախարար է աշխատում, լոբինգ է անում ու երազում գնա Բաքվում առևտուր անի։ Իսկ էսօր էս նախարար կոչվածը, էսպիսի միտք է գրում․ «Վաղվա հանրահավաքին մասնակցելը ժողովրդի իշխանության անբեկանելիության ակտ է ինձ համար։ Այն ուղղված է բանակի ուժեղացմանը, սպաների ու զինվորների արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի ապահովմանը, Հայաստանի ազատ, անվտանգ ու պայծառ ապագային։ Խնդրում եմ իմ բոլոր գործարար ընկերներին, իմ բոլոր ընկերներին, գործընկերներին ու ինձ ճանաչող ու չճանաչող բոլոր մարդկանց` իրենց վաղվա մասնակցությամբ չհանդուրժել այդ հնարավորության կորուստը»։
 
Ուրեմն լսիր, իմ տված հարկերի հաշվին նախարար ֆռֆռացող, քո օրոք Հայաստանի Տնտեսական ակտիվությունը 7.5% անկում ունի, արդյունաբերությունը մինուս 10.8%, առևտուրը մինուս 15.1%, ծառայությունների ոլորտը մինուս 10.3%, արտաքին առևտրաշրջանառության անկումը -16.8%, արտահանումը -11.3%, ներմուծումը -20%, բենզինը մենակ երեկ թանկացավ 20 դրամով, աշխատատեղերը կտրուկ կրճատվում են, բոլոր ոլորտներում կրճատումներ են, մարդիկ ընտանիքներով արտագաղթում են։ Ու դու փոխարենը դրանցով զբաղվես, մարդկանց կոչ ես անում գնան միտինգի՞։ Չլինի՞ էս տարվա համար խոստացածդ մեկ միլիարդ դոլարի ներդրումները միտինգի տեղն ես փնտրելու։ Արա, դուք ուրիշ բան, բացի միտինգ անելուց, չեք իմանո՞ւմ։ Քեզ, քո շեֆին թվում է, թե մի հատ միտինգ արիք, հերիք ա՞ էս ժողովրդին։ Լավ, էդ էլ արիք, ոչխարի պես ձեր աշխատողներին քշիք դավաճանի կապրիզի համար, հետո՞, հետո՞ ինչ եք անելու, արա՛։
 
Իսկ «ժողովրդի իշխանություն» անունը սկսեք մոռանալ, հերիք է կրկնեք Նիկոլի հետևից, դուք այսօր Ալիևի իշխանությունն եք Հայաստանում, ոչ թե հայ ժողովրդի»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica