close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ասել եմ իրենց մեքենաներով գան, որ հետո պոզ ու պոչ չկպցնեն, ասեն վարչական ռեսուրս կիրառին. Էջմիածնի փոխքաղաքապետ. Dejavu

Քաղաքական

1 Մարտի 2021, 00:19
 Ասել եմ իրենց մեքենաներով գան, որ հետո պոզ ու պոչ չկպցնեն, ասեն վարչական ռեսուրս կիրառին. Էջմիածնի փոխքաղաքապետ. Dejavu

Տելեգրամի Dejavu ալիքը շարունակում է ձայնագրություններ հրապարակել Փաշինյանի վաղվա հանրահավաքին վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ:

«Հաջորդ «հերոսը» Արսեն Պետրոսյանն է, Էջմիածնի քաղաքապետի տեղակալը, նա ևս հավաստիացնում է ՔՊ-ական ներկայացած երիտասարդին, որ ամեն բան կարգին կլինի, մարդկանց քանակը կապահովվի»,- գրում է ալիքը:

«Մարդկանց ասել եմ իրանց ավտոներով գան երթին, որ պոզ ու պոչ չկպցնեն, ասեն վարչական ռեսուրս կիրառին, ավտոբուսները լցրին բերին զոռով»,- ասում է Էջմիածնի փոխքաղաքապետը:

«ՔՊ»-ական ներկայացած երիտասարդի հեռախոսազանգի հաջորդ զոհը դարձել է Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանը, ով պատասխանելով հարցին, թե Փաշինյանի վաղվա երթին մարդ բերելու հարցում արդյո՞ք ունեն տրանսպորտի խնդիր, նշում է հետևյալը․

«Պրինցիպի ես տրանսպորտի պահով շատ բան չեմ արել, հիմնականում մարդկանց ասել եմ իրենց մեքենաներով գան, որ հետո պոզ ու պոչ չկպցնեն, ասեն վարչական ռեսուրս կիրառին, ավտոբուսները լցրին բերին զոռով։ Էդպես ասել եմ ինչքան կարաք շատ ավտոներով ու հետներդ մարդ բերեք։ Իսկ մնացածին ասել եմ հավաքվեն հրապարակում, հարցերը սաղ լուծված ա»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica