close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

130 տարվա ընթացքում մեր բոլոր կռիվների ժամանակ` կենաց մահու մեջ, զոհվողներն են երգել, զոհվել են հայրենասիրական ու ռազմի երգը շուրթերին

Հասարակություն

28 Փետրվարի 2021, 14:24
 130 տարվա ընթացքում մեր բոլոր կռիվների ժամանակ` կենաց մահու մեջ, զոհվողներն են երգել, զոհվել են հայրենասիրական ու ռազմի երգը շուրթերին

Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսականի Թաթուլ երգի-պարի համույթի ղեկավար Կարեն Մարտիրոսյանը գրում է.

«Տղերքի արյունը մատի փաթաթան արած համերգագետներին ուզում եմ հիշեցնել, որ այն ինչ իրենք համերգ, քեֆ, ուրախություն են համարում, 130 տարվա ընթացքում մեր բոլոր կռիվների ժամանակ, հենց կռվի պահին` կենաց մահու մեջ, զոհվողներն են երգել, ու հաճախ զոհվել են երգը, հայրենասիրական ու ռազմի երգը շուրթերին։ Ավելին, զոհված դաշնակցականին հողին են հանձնում երգով։ Վերքերով լի ջան ֆեդայեմ, երգով` նվիրված Պետրոս Սերմճյանին, որտեղ երգի տուներից մեկում, մեռնողը իր թափած արյունը կտակում է սերունդներին և կոչ անում մեռնել այնպես, որ այս երգով հողին հանձնվեն։

ՀԳ Սիմոն Աչիկգյոզյանը հենց այդպես երգը շուրթերին զոհվեց»:

«Զոհվելուց չեմ վախենում, միայն` թուրքի ձեռքը մարմնիս չդիպչի»` սա «Արաբո» ջոկատի Մարտունաշենի գործողությունների հրամանատար, առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանակիր, ազատամարտիկ Սիմոն Աչիկգյոզյանի` «Դեդ»-ի միակ մտավախությունն էր պատերազմի օրերին: 1991թ.-ի խորհրդային բանակը ադրբեջանական օմօնի հետ միասին հարձակվել էր Մարտունաշենի եւ Գետաշենի վրա` նպատակադրված ոչնչացնելու ոչ միայն գյուղերը` այլեւ ժողովրդին: Արցախը հայաթափելու «Օղակ» գործողությունը կանխելիս Սիմոն Աչիկգյոզյանը զոհվեց (1991թ. ապրիլի 30): ՀՀ նախագահի 1996 թ. սեպտեմբերի 20-ի ՆՀ-640 հրամանագրով Ս. Աչիքգյոզյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica