close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր Բաղրամյան պողոտայում զորակցության եւ հիշատակի օր է հայտարարված. Լիլիթ Գալստյան

Քաղաքական

28 Փետրվարի 2021, 13:29
 Այսօր Բաղրամյան պողոտայում զորակցության եւ հիշատակի օր է հայտարարված. Լիլիթ Գալստյան

Այսօր Բաղրամյան պողոտայում մշակութային օր է հայտարարված` զորակցության եւ հիշատակի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:

«Այսօր մտավորականներ են լինելու Բաղրամյան պողոտայում, որոնք իրենց խոսքը կասեն, իրենց զորակցությունը կհայտնեն, կհարգենք մեր անգին զոհերի հիշատակը, բանաստեղծություններ կհնչեն, հայրենասիրական երգեր կլինեն հայրենասիրական ոգին բարձրացնելու համար»,-ասաց նա:

Գալստյանի խոսքով` հավաքական հայ ժողովուրդը իր նվիրումը եւ զորակցությունն է հայտնելու բանակին. «Մեր խոնարհումն ենք բերելու մեր հերոսներին: Նաեւ ոգեւորության, քանի որ  բանակը շարունակում է մնալ անկախության մեր կարեւորագույն ձեռքբերումը, որքան էլ փորձեցին արժեզրկել բանակը, հայ ժողովուրդը բանակի կողքին է, բանակն էլ հայ ժողովրդի եւ մենք մեր զորակցությունն ենք հայտնում մեր բանակին»:

Ավելի վաղ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն էր տարածել, որ Բաղրամյան պողոտայում տեղի կունենա հիշատակի հավաք՝ «Մտավորականությունը կանգնած է Հայոց բանակի կողքին» խորագրով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica