close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արթուր Դավթյանը կանգնել է իր կյանքի ամենաբարդ որոշումն ընդունելու այլընտրանքի առջև. Ղազինյան

Քաղաքական

27 Փետրվարի 2021, 23:53
 Արթուր Դավթյանը կանգնել է իր կյանքի ամենաբարդ որոշումն ընդունելու այլընտրանքի առջև. Ղազինյան

Արթուր Դավթյանը կանգնել է իր կյանքի ամենաբարդ որոշումն ընդունելու այլընտրանքի առջև. կա՛մ ստորագրում է իմ կողմից երեկ հրապարակած ցուցումը` Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասին, կա՛մ ստորագրում է Օնիկ Գասպարյանին ձերբակալելու որոշումը` իր և սերունդների ճակատին դակելով Պետական դավաճանի անջնջելի խարանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

«Արթուր Դավթյանը կանգնել է իր կյանքի ամենաբարդ որոշումն ընդունելու այլընտրանքի առջև. կա՛մ ստորագրում է իմ կողմից երեկ հրապարակած ցուցումը` Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասին, կա՛մ ստորագրում է Օնիկ Գասպարյանին ձերբակալելու որոշումը` իր և սերունդների ճակատին դակելով Պետական դավաճանի անջնջելի խարանը։

Առաջին որոշումը բխում է Հայաստանի ազգային և պետական շահերից և որի համար առկա են բոլոր հիմքերը, իսկ լրացուցիչ հիմքեր և ապացույցներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է լսել ԳՇ պետ, գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանին։

Երկրորդ որոշումը չեմ ցանկանում քննարկել` հարգելով և արժևորելով Դավթյանի հետ իմ 26 տարվա վաղեմության ընկերությունը։

Ուզում եմ հավատալ, Արթուրը կկայացնի միակ ճիշտ որոշումը»։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica