close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժաննա Անդրեասյանը պետք է ոչ միայն պատասխան տա, այլև պատասխանատվության կանչվի

Արցախ

27 Փետրվարի 2021, 22:46
 Ժաննա Անդրեասյանը պետք է ոչ միայն պատասխան տա, այլև պատասխանատվության կանչվի

Այսօր Ստեփանակերտում կայացած Արցախի տնօրեննների և ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության հանդիպման ժամանակ հնչած Նժդեհյան գաղափարախոսության մասին հարցին ներկաները ծափերով են արձագանքել: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով նախկինում նկարահանված մի տեսանյութի մեջ Նժդեհյան գաղափարախոսությունը անվանել էր ֆաշիստական:

Ստեփանակերտի հանդիպման ժամանակ ներկաներից Արմեն Պետրոսյանը, մեջբերելով հայտնի հարցազրույցի հատվածը, նշել է, որ Ժաննա Անդրեասյանի հայտարարությունը հասարակության համար անհասկանալի է: «Նախարարությունն ի՞նչ պարզաբանումներ, արձագանքներ է տալիս, իսկ եթե պարզաբանում չի տալիս, հետագայում իմ Նժդեհ անունով որդու համար խնդիրներ կարող են լինել: Ես ոչ միայն պատասխան, այլ պատասխանատվություն եմ ակնկալում»,- նշել է նա, որից հետո դահլիճում աջակցող ծափեր են հնչել:

Ի պատասխան ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասել է, որ Ժաննա Անդրեասյանը բարձր կարգի մասնագետ է և լավագույն ձևով բարեփոխում է հանրակրթությունը:

Ժաննա Անդրեասյանն էլ նշել է, որ հարցն այսօրվա ամենակարևոր հարցը չէ՝ ավելացնելով, որ որևէ կերպ չի խուսափում ցանկացած հարցի պատասխանելուց. «Ձեր խոսքը վերաբերում է շուրջ 10 տարի առաջ եղած տեսանյութին, որն արվել է կոնկրետ իրավիճակում, կոնկրետ թեմայով, կոնկրետ կոնտեքստում և վերաբերել է ոչ թե Գարեգին Նժդեհին անձին, նրա գործունեությանը և նրա մեծ ավանդին մեր պատմության մեջ, այլ վերաբերել է նրան, թե ինչպես են ոմանք վարվում նրա թողած գաղափարաների հետ, ինչպես են դրանք մանիպուլացնում և դարձնում դրոշակ՝ իրականում ծածկելու այն քանդող գործունեությունը, որը միշտ կարելի է ծածկել սիրուն բառերով»:

Ժաննա Անդրեասյանը չի անդրադարձել Նժդեհյան գաղափարախոսությունը ֆաշիստական համարելու մասին հարցին և հրաժարվել է պատասխանել նաև «Ապառաժ»-ին:

Հավելենք, որ ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության անդամները Ստեփանակերտում դիմավորեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության անդամներին, փոխնախարար Ժաննա Անդրեսայանին:

Փոխնախարարը հապշտապ տեղավորվեց ծառայողական ավտոմեքենայում՝ չպատասխանելով Նժդեհյան գաղափարախոսությունը ֆաշիստական համարելու մասին երիտասարդների հարցերին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica