close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԳՇ պետը ձեզ համար խաղալիք ա՞․ Արտակ Զաքարյան

Քաղաքական

26 Փետրվարի 2021, 16:58
 ԳՇ պետը ձեզ համար խաղալիք ա՞․ Արտակ Զաքարյան

Կա՞ մեկը, ով կարող է ինձ ապացուցել, որ բանակի նկատմամբ այսպիսի վերաբերմունքի հեղինակը առնվազն հիվանդ САМОДУР չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

1. 2018թ. մայիսի 24-ին ազատում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գ-լ/գ-տ Մովսես Հակոբյանին՝ պատճառաբանելով, որ նա նախկին է։

2. 2020թ. հունիսի 8-ին ազատում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գ-լ/լ-տ Արտակ Դավթյանին՝ տղայի հարսանեկան արարողության պատճառաբանությամբ։

3. 2021թ. փետրվարի 25-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գ-լ/գ-տ Օնիկ Գասպարյանին ազատման առաջարկ է ներկայացնում՝ ինչ է թե մարդը բարձրաձայն մտահոգություն է հայտնել եւ բացահայտ ճշմարտություն ասել։

Սրանց թվում է, թե Զինված ուժերն էլ է թերթի խմբագրության նման մի բան։ Ում, երբ, ինչ պատճառով կամ անպատճառ ցանկանան, ազատեն։ Եթե նկատեցիք՝ մոտ երեք տարում ԳՇ պետի երկու փոփոխություն, մեկ փոփոխության փորձ ու ոչ մի հիմնավոր պատճառ։ Ոչ մի պատճառ չունի, կապված բանակի, անվտանգության, մարտունակության, զորքերի եւ այլ հարցերի հետ։ Պատճառները զուտ հիվանդագին, մանրախնդիր, էժանագին ու էգոիստ վարքաբանության մեջ է։

Իր ստեղծման օրվանից մինչ 2018թ.-ը, 26 տարիների ընթացքում, բանակում փոխվել է չորս ԳՇ պետ, սրանց՝ 2 տարի 8 ամսվա ընթացքում՝ երեք ԳՇ պետ։ Նորից պետք է կրկնեմ հայտնի դարձած հարցադրումը. «ԳՇ պետը ձե՛զ համար խաղալիք ա՞, արա՛»

Հիմա կա՞ մեկը, ով կարող է ինձ ապացուցել, որ բանակի նկատմամբ այսպիսի վերաբերմունքի հեղինակը՝ առնվազն հիվանդ САМОДУР չէ»։

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica