close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք պարտավոր եք այս դավաճանի արտահայտությունները սրբագրել. Արծվիկ Մինասյանը՝ ԱԳՆ-ին

Քաղաքական

26 Փետրվարի 2021, 16:06
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք պարտավոր եք այս դավաճանի արտահայտությունները սրբագրել. Արծվիկ Մինասյանը՝ ԱԳՆ-ին

Մենք թե՛ մինչև պատերազմը, թե՛ պատերազմի ընթացքում, և թե՛ պատերազմից հետո ականատես են եղել գլխավոր դավաճանի այնպիսի հայտարարությունների, որոնք ոչ միայն ուղղված էին արտաքին աշխարհում ՀՀ դերակատարության նվազեցմանը, այլ նաև ՀՀ միջազգային հեղինակությունը ոտնատակ տալուն՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ Հայրենիքի փրկության շարժման երթի ժամանակ, որը կանգ առավ ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց։

«Մի քանի օր առաջ այս գլխավոր դավաճանը խոսեց ռուսական սպառազինության կարևոր ձեռքբերում համարվող «Իսկանդերի» մասին՝ հեղինակազրկելով թե՛ հարաբերությունները ռազմավարական գործընկերոջ հետ, թե՛ մեր զինված ուժերը։ Իսկ երեկ էլ հայտարարեց, թե ռազմական հեղաշրջման փորձ է կատարվում։ Սրանով ոչ ավել, ոչ պակաս այս մարդը ՀՀ միջազգային հեղինակությունը ոտնատակ տվեց»,-վստահություն հայտնեց Արծվիկ Մինասյանը։

Նա արձանագրեց, որ միջազգային մամուլի բոլոր գլխագրերում խոսվում էր այն մասին, որ Հայաստանը տասնհինգերորդական կարգի երկիր է և դա հնարավորություն տվեց ՀՀ թշնամիներին, որ սկսեն վայրահաչել Հայասանի վերաբերյալ։

Մինասյանի համար պարզ է, որ Նիկոլ Փաշինյանին առաջինը աջակցություն պետք է ցուցաբերեին Թուրքիայի արտգործնախարարը և այլ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Սա հերթական անգամ Հայաստանը թուլացնելու, Հայաստանին թիկունքից հարվածելու, Հայաստանը ներսից քայքայելու փորձ է։ Եթե այս երկրում կա պետական հեղաշրջման թիվ մեկ մեղավոր, դա Նիկոլ Փաշինյանն է։ Նա էր, որ շարունակաբար, հետևողականորեն սահմանադրական կարգը տապալելով, պետական հեղաշրջման միջոցով տիրացավ գործադիր իշխանության աթոռին և շարունակում է Հայաստանը դավաճանված պահել։ Այս մարդը շարունակելու է իր դավաճանությունը, իր հանցագործությունները, նա շարունակելու է Հայաստանը նսեմացնելու գործընթացը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա դիմեց ԱԳՆ ամբողջ անձնակազմին և պարտավորեցրեց «դավաճանի արտահայտությունները սրբագրել»։

«Դուք պետք է ամբողջ աշխարհին տեղեկացնեք, որ այսուհետ Հայաստանում իշխանությունը պատկանում է արժանապատիվ ժողովրդին, արժանապատիվ քաղաքացիներին»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica