close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է ՀՀ նախագահը չտրվի վարչապետի սադրանքներին և դիմի ՍԴ․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

26 Փետրվարի 2021, 15:22
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է ՀՀ նախագահը չտրվի վարչապետի սադրանքներին և դիմի ՍԴ․ Իշխան Սաղաթելյան

Իրավիճակը շատ հստակ է՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ճնշումները բանակի, ԶՈՒ շտաբի, մասնավորապես, շտաբի պետի նկատմամբ, որպեսզի հասնի հրաժարականի՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ԱԺ դիմաց հանրահավաքի ժամանակ։

Նա նշեց, որ մեր բանակի, Զինված ուժերի տրամադրությունը շատ հստակ է՝ իրենք ժողովրդի կողքին են, ժողովուրդը՝ բանակի։

Այս իրավիճակում, սակայն, շատ կարևոր է հանրապետության նախագահի դիրքորոշումը։

«Գիտեք, որ ԳՇ պետի ազատման դիմումը այս պահին նախագահի սեղանին է։ Նախագահը հայտարարել է, որ դա չի ստորագրելու, բայց դա բավարար չէ։ Չստորագրելու դեպքում եռօրյա ժամկետից հետո ԳՇ պետը կհամարվի աշխատանքից ազատված։ Անհրաժեշտ է, որպեսզի հանրապետության նախագահը օրենքի շրջանակներում ներկայացնի առարկություն, քանի որ դա հակասահմանադրական է, և ներկայացնի ՍԴ։ Այս պահին մեր բոլորի գլխավոր պահանջը պետք է լինի դա, որպեսզի հանրապետության նախագահը չտրվի վարչապետի սադրանքներին և գնա այդ քայլին՝ շատ հստակ ձևակերպի իր առարկությունը և փաստաթուղթը ուղարկի ՍԴ»,-բացատրեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նարցրեց հանրահավաքի մասնակիցներին՝ համաձա՞յն են, որ այդ պահանջով դիմեն նախագահին։ Պատասխանը դրական էր և հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին ՀՀ նախագահի նստավայր՝ հանդիպելու նախագահ Արմեն Սարգսյանին, իրենց պահանջը ներկայացնելու, որ այդ պահանջը դառնա իրականություն։

«Մենք ՀՀ նախագահից ընդամենը պահանջում ենք, որ, որպես Սահմանադրության երաշխավոր և երկրի գլուխ, տեր կանգնի Սահմանադրությանը և չտրվի խելագարի շանտաժներին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։  

Նա նաև նշեց, որ ԱԺ շենքում աշխատող քաղաքական մեծամասնության պատգամավորները մեկ անգամ ևս փաստեցին, որ թքած ունեն ամեն ինչի վրա, թքած ունեն մեր երկրում ստեղծված իրավիճակի վրա, թքած ունեն նաև այն մտահոգող իրավիճակի վրա, որ գոյություն ունի մեր երկրում և չեկան ԱԺ նիստի, որում քննարկվելու էր ռազմական դրության ռեժիմը վերացնելու հարցը։

«Սա մեզ համար նորություն չէ, ևս մեկ անգամ տեսանք և համոզվեցինք։ Ի՞նչ է կատարվում ըստ էության․ քաղաքական մեծամասնությունը երկրում հայտարարել է ռազմական դրություն, արդեն 3 ամիս է այդ ռազմական դրությունը գոյություն ունի, ժողովրդավարությունից և ժողովրդի անունից խոսող վարչապետը թաքնվել է Ոստիկանության, ռազմական իրադրության թիկունքում, խոսում է ժողովրդի անունից՝ շարունակելով ահաբեկել ժողովրդին»,-բացատրեց Իշխան Սաղաթելյանը։

Նա հիշեցրեց, որ երեկ Փաշինյանը քաղաքացուն ասել էր՝ «գալու են քո հետևից»։

«Հիմա շատ հստակ և ուղիղ ուզում եմ ասել՝ Նիկո՛լ, այնպես մի արա, որ այս ժողովուրդը գա քո հետևից։ Եթե գա քո հետևից՝ քեզ որևէ բունկեր չի փրկելու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica