close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավինյանի գրասենյակը հերքում է

Քաղաքական

26 Փետրվարի 2021, 15:11
 Ավինյանի գրասենյակը հերքում է

Yerkir.am–ն այսօր հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը որոշել է միայն «Սպայկա» ընկերությանը Թուրքիայից ուղիղ ներկրումներ անելու մենաշնորհ տալ. ըստ հոդվածի՝ այդ որոշումն առաջարկել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Պետական եկամուտների կոմիտեի նիստում։

Հրապարակումից անմիջապես հետո Տիգրան Ավինյանի գրասենյակից արձագանքել են տեղեկությանը՝ նշելով, որ փոխվարչապետն այդ նիստում նման առաջարկ կամ հայտարարություն չի արել, նաև առաջարկել են հերքել հետևյալ նախադասությունը. «Yerkir.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Պետական եկամուտների կոմիտեի նիստում առաջարկել է, որ Թուրքիայի հետ սահմանի վերաբացումից հետո Թուրքիայից խոշոր ծավալների ուղիղ ներկրումները թույլ տալ միայն բեռնափոխադրող «Սպայկա» ընկերությանը»։

Այսպիսով՝ Ավինյանի մամուլի քարտուղարը հերքել է փոխվարչապետի՝ նման առաջարկ անելու մասին տեղեկությունը, սակայն չի հերքվել, որ «Սպայկա» ընկերությանը տրամադրվել է  Թուրքիայի ներկրումներ անելու մոնոպոլ իրավունք։

Yerkir.am–ը ստորև ներկայացնում է Տ. Ավինյանի մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանի հերքումը՝ վերոնշյալ նախադասության վերաբերյալ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica