close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակը պիտի ենթարկվի երեկ չէ առաջին օրվա թղթակցին և բանակի ղեկավարությանը հանի՞․ Վազգեն Մանուկյան

Քաղաքական

26 Փետրվարի 2021, 14:33
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակը պիտի ենթարկվի երեկ չէ առաջին օրվա թղթակցին և բանակի ղեկավարությանը հանի՞․ Վազգեն Մանուկյան

Բանակը պիտի ենթարկվի երեկ չէ առաջին օրվա թղթակցին և բանակի ղեկավարությանը հանի՞․ ըստ Yerkir.am-ի՝ հարթակից իր ելույթում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում, որը Հայրենիքի փրկության շարժման ցուցարարները երկկողմ փակել են և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։  

Նա թվարկեց, թե ինչ խնդիրներ կան հիմա լուծելու։

Առաջինը, Վազգեն Մանուկյանի խոսքով, բանակի հարցն է։

«Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու հրամանագիրը ստորագրվել է, ուղարկվել է նախագահի մոտ։ Բնական է, որ նախագահը դա ստորագրել չի կարող, բայց ինքը պարտավոր է հակաճառելով հետ ուղարկել։ Բայց եթե դա լինի՝ բանակը պիտի ենթարկվի՞ երեկ չէ առաջին օրվա թղթակցին և բանակի ղեկավարության հանի՞»,-հռետորական հարց ուղղեց Վազգեն Մանուկյանը։

Սա Հայրենիքի փրկության շարժման պայքարի մի ուղղությունն է՝ նրանք բանակի հետ են և մինչև վերջ պաշտպանելու են բանակին, բանակը մինչև վերջ պաշտպանելու է մեր ժողովրդին։

Երկրորդ ուղղությունը Փաշինյանի հենարան՝ Ոստիկանության հետ է կապված։

«Եթե բանակը ուժեղ կանգնած է, Ոստիկանությունը չի կարողանա թփրտալ։ Եվ ես ճանաչում եմ բազմաթիվ, շատ արժանավոր սպաների, բոլորն էլ դեմ են։ Ես պարտավորվում եմ, որ նոր իշխանությունները բոլոր նրանց, ով քաղաքական պատճառով հեռացվել է աշխատանքից, կվերակագնեն»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Երրորդ ուղղությունը՝ Փաշինյանի մյուս հենարանի՝ ԱԺ խմբակցության հետ է առնչվում։

«Այսօր խուսափեցին ռազմական դրությունը հանելու նիստ գումարել։ Ես կարծում եմ՝ այդ խմբակցության մեջ նորմալ մարդիկ կան։ Երեկ ես նամակ գրեցի այդ խմբակցությանը՝ ասելով, որ իրենց շահն է պահանջուիմ, որ դուրս գան էնտեղից։ Մենք ունենք փորձը՝ 88-ին հատ-հատ բոլորին տներից հանեցինք, բերեցինք նիստի․ նույնը կանենք հիմա»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա արձանագրեց, որ մենք իսկապես եզակի պետություն ենք․ «Պատկերացրեք մի պետություն, որը պարտություն է կրել և բազմաթիվ փաստեր ցույց են տալիս, որ երկրի ղեկավարն այնտեղ մեղավորություն ունի։ Պատկերացրեք մի երկիր, որի նախագահը պահանջում է վարչապետի հրաժարականը։ Մի երկիր, որտեղ բանակը ամբողջ իր կազմով պահանջում է հրաժարական։ Մի երկիր, որտեղ եկեղեցին պահանջում է հրաժարական։ Մի երկիր, որտեղ ակադեմիան պահանջում է հրաժարական։ Մի երկիր, որտեղ ժողովրդի 80 տոկոսը դեմ է իշխանությունը և նրանց մի զգալի մասը պահանջում են հրաժարական։ Էլ ո՞վ մնաց, ո՞ւմ է կառավարում ինքը։ Չկա այդպիսի պետություն, որ իմ թվարկածներից մեկը-երկուսը բավարար չլինեին մարդուն աշխատանքից հանելու համար»։

Վազգեն Մանուկյանի գնահատմամբ՝ այս վիճակում այս իշխանությունը կառավարել չի կարող։

«Իմ գնահատմամբ՝ այս իշխանությունը արդեն դատապարտված է»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica