close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Հայ դատի շնորհիվ Նիդերլանդների խորհրդարանը որոշում է ընդունել՝ երկրի կառավարությանը կոչ անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Քաղաքական

26 Փետրվարի 2021, 13:07
 ՀՅԴ Հայ դատի շնորհիվ Նիդերլանդների խորհրդարանը որոշում է ընդունել՝ երկրի կառավարությանը կոչ անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը հպարտությամբ հայտարարում է, որ նիդերլանդահայության և, մասնավորապես, ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի՝ տարիներով կատարած անխոնջ աշխատանքն այսօր տվեց իր նոր արդյունքը։ Այսօր Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց «Հայոց ցեղասպանության մասին» հերթական որոշումը, որը Նիդերլանդների կառավարությանը կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Չնայած Նիդերլանդների խորհրդարանի կողմից  Հայոց ցեղասպանության բազմակի ճանաչմանը՝ Նիդերլանդների կառավարությունը դեռևս այդ քայլը չի կատարել։ Այսօրվա որոշումը հստակորեն դիմում է կառավարությանը՝ պաշտոնական ճանաչման պահանջով։

Քրիստոնեա-ժողովրդավարական միության (CDA) կուսակցության անդամ Վան Հելվերտը նախաձեռնող պատգամավորներից մեկն էր, որը խորհրդարանին ներկայացրեց այս բանաձևը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica