Ադրբեջանում ինքնասպան է եղել պատերազմի ևս մեկ մասնակից
Տարածաշրջան

Ադրբեջանում ինքնասպանություն է գործել Արցախյան պատերազմի ևս մեկ մասնակից: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ընդդիմադիր բլոգեր, Meydan TV-ի համահիմնադիր Հաբիբ Մունթազիրը:
«Յարդըմլը շրջանի Ուրաքերան գյուղի բնակիչ Գուլիև Ֆարիդ Ռաֆիգ օղլուն ինքնասպան է եղել՝ կախվելով անտառում:
Նա ամուսնացած էր ընդամենը մեկ ամիս»,- գրել է Մունթազիրը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում պատերազմից հետո ավելացել են ինքնասպանությունների փորձերի դեպքերը՝ ինչպես պատերազմի մասնակիցների, այնպես էլ նրանց ընտանիքների անդամների։