close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչով է պայմանավորված դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումը. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

25 Փետրվարի 2021, 10:24
 Ինչով է պայմանավորված դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական դրամը շարունակում է արժեզրկված մնալ. ՀՀ առեւտրային բանկերում երեկվա դրությամբ ամերիկյան դոլարի առքի առավելագույն գինը 524-525 դրամ է, վաճառքինը՝ 529 դրամ: Զգալի բարձրացել է նաեւ եվրոյի փոխարժեքը.«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եվրոյի առքի առավելագույն գինը ՀՀ բանկերում երեկ 635-636 դրամ է եղել, իսկ վաճառքինը՝ 646-647 դրամ։ Իսկ մինչեւ պատերազմի ավարտը՝ նոյեմբերի սկիզբ, դոլար հնարավոր էր գնել 495 դրամով, բայց հետպատերազմյան շրջանում դոլարը թանկացել է շուրջ 30 դրամով։ Հայաստանում, դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացումը մասնագետները կապում են այդ շուկայում առաջացած դեֆիցիտի հետ. մարդիկ իրենց դրամային խնայողությունները դոլարի են վերածում։

Բայց դոլարի փոխարժեքի բարձրացումն իր ազդեցությունն է թողել Հայաստան ներկրվող բենզինի շուկայի վրա. «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 390 դրամով, իսկ «Պրեմիումը»՝ 410 դրամով: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունից, անդրադառնալով բենզինի թանկացմանը, «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին. «Մեզանից չէ կախված, ընդհանուր շուկայի արժեքները փոխվում են, եւ մենք նոր արժեքներն ենք ներկայացնում: Այո՛, նաեւ կապ ունի դոլարի փոխարժեքի բարձրացման հետ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica