Բիթլիսում և Սղերդում թուրքերը սկսել են «Էրեն» գործողության 11-րդ փուլը
Տարածաշրջան

Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում «Էրեն» «հակաահաբեկչական» գործողության 11-րդ փուլը սկսվել է ոստիկանության և ժանդարմերիայի հատուկ նշանակության 781 ջոկատի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Թուրքիայի ՆԳՆ-ն:
Նախարարությունը պարզաբանել է, որ գործողությունը տեղի է ունենում Բիթլիսի և Սղերդի նահանգներում:
Թուրքիայի մի քանի շրջաններում շարունակվում են PKK (Քուրդիստանի աշխատավորական կուսակցության) կազմակերպության դեմ գործողության տարբեր փուլերը։ Գործողություններն ընթանում են հիմնականում Թուրքիայի հարավարևելյան շրջաններում, ներառյալ՝ Արարատ լեռան ստորոտին՝ ՀՀ սահմանի մոտ։