close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատերազմի առաջին իսկ օրվա­նից հակառակորդի նպատակը Շուշի հասնելն էր․ «Իրավունք»

Մամուլի տեսություն

24 Փետրվարի 2021, 11:10
 Պատերազմի առաջին իսկ օրվա­նից հակառակորդի նպատակը Շուշի հասնելն էր․ «Իրավունք»

«Ինչո՞ւ հայկական բանակը պատրաստ չէր պատերազմներին, որոնք էին մեր բացթողումները, ինչպե՞ս ընկավ Շուշին: Այս դեռ հստակ պարզաբանման կարոտ հարցերի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ ՀՀ պաշտպանության նա­խարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից:

Իհարկե, կատարել եմ վերլուծու­թյուն և հանգել հստակ եզրակա­ցությունների, թե որոնք էին պատե­րազմի այս արդյունքների պատճա­ռը: Բայց առավել ամբողջական դարձնելու համար անհրաժեշտ է, որ ՊՆ֊ն ստեղծի հա­տուկ հանձնաժողով և ման­րակրկիտ վերլուծի պատերազմի առաջին օրվանից սկսած՝ բոլոր այն գործողու­թյունները, որոնք առաջին հայացքից ուշադրության չեն արժանանում, բայց որոնց հիմ­քում ընկած են մեծ խութեր: Դրանց բացահայտումից հետո միայն ակնհայտ կլինի մեր պարտության իրա­կան պատճառը վեր հանել:

- Ի վերջո, ինչպե՞ս թշնամուն հաջող­վեց գրավել բերդաքաղաք Շուշին: Նաև հաշվի առնելով, որ այդպես էլ չի հաջող­վում անգամ պարզել՝ ով էր գլխավորում քաղաքի պաշտպանությունը:

- Պատերազմի առաջին իսկ օրվա­նից հակառակորդի նպատակը Շուշի հասնելն էր: Իսկ թե ինչպես հասավ, ինչ միջոցներով, հարցի պատասխանը կտա ժամանակը և բանակի վերլուծությունը: Ես առհասարակ այն կարծիքին եմ, որ բոլոր հարցերի պատասխանը, այսպես ասած, «Պանդորայի արկղը» հենց Շուշիում է թաքնված:

- Գիտեք, որ պատերազմի ավարտից հետո շատ են հնչում տեսակետներ, որ այս պատերազմը վաճառված էր, իսկ հայ զինվորը՝ դավաճանված: Հետաքրքիր է Ձեր դիտարկումը:

- Ես այդ կարծիքին չեմ: Պարզապես մենք վատ պատրաստվել ենք և վատ կռվել:

- Այսինքն՝ ի սկզբանե կանխորոշված չէ՞ր նման ելքը:

- Իհարկե ոչ: Ես, ամեն դեպքում, այդ կարծիքին չեմ:

- Ուրեմն՝ ինչո՞ւ ունեցանք նման արդյունք։

-Մեր պրոբլեմը կառավարման մեջ է եղել, ուրիշ ոչ մի տեղ։ Թե չէ զինվորների մարտական ոգին պատերազմի ան­գամ ամենաթեժ պահերին եղել է գեր-գերազանց: Զինվորը արել է անհնարինը, դա կարող է փաստել ցանկացած զինվորական:

-Հնարավո՞ր էր պատերազմը կանգնեցնել ավելի շուտ:

-Գիտեք, մեր առաջին խնդիրը օդային թույլ պաշտպանու­թյունն էր:

-Շատերը փորձում են համեմա­տականներ տանել Ապրիլյան պատե­րազմի և այս պատերազմի միջև: Համե­մատելի՞ են:

-Ոչ, անհամեմատելի են: Շատ ճիշտ հարց տվեցիք, շնորհակալ եմ: Իսկապես այդ հարցը շատ է քննարկվում, ես մանրամասների մեջ չեմ մտնի, բայց այդ եր­կու պատերազմներն էլ անհամեմատելի են:

-Որո՞նք են, ըստ Ձեզ, այսօր մեր բա­նակի առաջնահերթությունները:

-Առաջնահերթությունները շատ են, չեք էլ պատկերացնի, թե որքան շատ: Բայց առաջին և գլխավոր խնդիրն այ­սօր վերակազմավորվելն է և այսօրվա հինգերորդ սերնդի պատերազմներ վա­րելուն համահունչ բանակի ստեղծումը:

-Առկա ռեսուրսներով պատրա՞ստ ենք հնարավոր մարտահրավերներին:

-Հասկանում եմ Ձեր հարցի էությու­նը, բայց ես այսպես կպատասխանեմ, երկրի անվտանգությունը ապահովվում է ինչպես ռազմական, այնպես էլ դիվա­նագիտական ճանապարհներով: Ուստի երկուստեք արդյունավետ աշխատանքի արդյունքում միայն հնարավոր կլինի դիմագրավել մարտահրավերներին: Իսկ այն, որ մարտահրավերներն առկա են և բազմազան, ցավոք անհերքելի փաստ է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica