close
Եղանակը Երևանում
15 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մայր Հայաստանում ժողովուրդը կրկին ոտքի է ելել հանուն Արցախի. հայտարարություն՝ Արցախից

Քաղաքական

23 Փետրվարի 2021, 21:47
 Մայր Հայաստանում ժողովուրդը կրկին ոտքի է ելել հանուն Արցախի. հայտարարություն՝ Արցախից

Դատապարտում ենք այսօր ՀՀ իշխանությունների կողմից տասնյակ քաղաքացիների, այդ թվում նաեւ Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի հանդեպ բռնի ուժի կիրառմամբ հաշվեհարդար տեսնելու դեպքերը եւ, ըստ այդմ, օրեցօր թափ առնող ժողովրդական շարժումը բիրտ ուժի միջոցով ճնշելու փորձերը:

Այդօրինակ բռնությունները ՀՀ իշխանությունների կողմից ուղղված են սեփական ժողովրդին զրկելու իր սահմանադրական իրավունքների իրացման հնարավորությունից:

Նոյեմբերի 10-ի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո, բացարձակապես կտրված լինելով իրականությունից, Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ձախողումների մեղքը բարդել նախկին իշխանությունների, բանակի ու ժողովրդի վրա՝ զուգահեռաբար տարածելով քաղաքացիական բախումներ հրահրող հայտարարություններ:

Չնայած Արցախում ստեղծված ծանր քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ անվտանգային իրավիճակին, մեզ առավել մտահոգում է ՀՀ գործող իշխանությունների մեղքով ստեղծված կացությունը: Համայն հայության հույսի կերոն Հայաստանի Հանրապետությունը վտանգված է:

Մայր Հայաստանում ժողովուրդը կրկին ոտքի է ելել հանուն Արցախի, հանուն Հայոց պետականության, հանուն արժանապատիվ ապագայի: Եվ այդ ապագայի համար պայքարը միասնական ճակատով հայության բոլոր հատվածների սրբազան պարտքն է:

Հայ Հեղափոխական Դաշնակցության

Արցախի Կենտրոնական կոմիտե

Արցախի Արդարություն կուսակցություն

Արցախի Ժողովրդավարական կուսակցություն

23 փետրվարի 2021թ.

ք. Ստեփանակերտ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica